Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը չի կատարում Լաչինի միջանցքում հսկողություն սահմանելու պարտավորությունը:
«Ես կարող եմ հակառակը պնդել՝ ռուսաստանցի խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը: Նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնեմ, որ նախկինում էլ սրացումներ բազմիցս են եղել: Եվ կողմերը մեկմեկու են մեղադրել: Հենց ռուսաստանցի խաղաղապահներն են ամեն ինչ արել իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվում էր: Ուստի, նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»,- ասել է Զախարովան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլն արձագանքեց Հայաստանի վարչապետի քննադատությանը ռուս խաղաղապահների հասցեինՊետք է աշխատել Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. ՓաշինյանԼեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված․ վարչապետՃեպազրույցում ավելի ուշ ևս մեկ անգամ խոսելով Լաչինի միջանցքի մասին, Զախարովան ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և այն արտահայտվել է նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
«Լաչինի միջանցքի բլոկադան պետք է դադարեցնել: Անհրաժեշտ է կարգավորել նաև տարաձայնությունները շրջանում հանքերի շահագործման վերաբերյալ», - ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում են քայլեր անել իրավիճակը կայունացնելու ուղությամբ:
«Նրանց շնորհիվ վերականգնվել է գազի մատակարարումը, վերականգնվել է մարդասիրական նշանակության տրանսպորտի երթևեկությունը, ներառյալ՝ շտապօգնության մեքենաները, մենք հուսով ենք, որ իրավիճակը մոտ ապագայում կլուծվի», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի փոոխանցմամբ՝ Մոսկվան կողմերին կոչ է անում խստորեն կատարել ստանձնած պարտավորությունները, որոնք ամրագրված են երկրների լիդերների հայտարարություններում:
«Դրանք ենթադրում են ռուսական խաղաղապահ զորախմբի հսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ», - ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը նաև խոստացել է լրացուցիչ ուսումնասիրել և հետագայում պարզաբանումներ տալ ԱԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևայի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի «համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները»:
Զախարովան նշել է, որ դա զուտ փորձագիտական թեմա է, և նախքան որևէ մեկնաբանություն անելն ինքը պետք լրացուցիչ դրանք վերլուծի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ ԱԽ անդամները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը«Շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի է». Ռուբեն ՎարդանյանԵթե Անվտանգության խորհրդում Լաչինի հարցի շուրջ կոնսենսուս կար, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հանդես չեկան բանաձևով. Լևոն Զուրաբյան