Մատչելիության հղումներ

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Արտգործնախարարների հանդիպումը, արխիվ
Արտգործնախարարների հանդիպումը, արխիվ

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը արդեն 11 օր փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», - ասել է խոսնակը։

Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, «Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»։

XS
SM
MD
LG