Վաշինգտոնը դիվանագիտական ջանքերի նոր փուլ է սկսում՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ

Այսօր Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքերի նոր փուլ է սկսում՝ փորձելով լուծել ուկրաինական ճգնաժամը, որը շատերի կարծիքով կարող է վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ զինված հակամարտության:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմեկնեն Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին, որն ավանդաբար համախմբում է ազդեցիկ քաղաքական գործիչներին ամբողջ աշխարհից, հայտնել է ԱՄՆ կառավարությունը: Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն, այս տարի նրանց թվում չեն լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշինգեր. Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին


Հարիսն, իր հերթին, շաբաթ օրն առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մինչ ԱՄՆ-ը հաղորդում է Հարիսի և Բլինքենի ուղևորության մասին, Էստոնիայի հետախուզության ղեկավար Միկ Մարանը հայտարարում է, թե Ռուսաստանը սահմանափակ հրթիռային հարձակում կիրականացնի Ուկրաինայի վրա և կզբաղեցնի հիմնական տարածքները:

Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, թե որևէ ապացույց չեն տեսել Ռուսաստանի կողմից հարևան երկրի սահմանների մոտ տեղակայված շուրջ 150-հազարանոց զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տանը կեղծ են որակում ռուսական զորքի հետքաշման մասին հայտարարությունը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ․ «Դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել». Պուտին