«Մենք դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում», - այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի մեկնարկին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ առայժմ, չնայած Մոսկվայից հնչող հայտարարություններին, ռուսական զորքերի կուտակումն Ուկրաինայի սահմանների երկայնքով շարունակվում է։
«Ռուսաստանը դեռ պահպանում է Ուկրաինա առանց նախապատրաստության լայնածավալ ներխուժում իրականացնելու կարողությունը», - նշել է Ստոլտենբերգը։