Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը կեղծ են որակում ռուսական զորքի հետքաշման մասին հայտարարությունը


Ռուսաստանը Կերչի կամրջով Ղրիմից դուրս է բերում զինտեխնիկան, 16-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանը Կերչի կամրջով Ղրիմից դուրս է բերում զինտեխնիկան, 16-ը փետրվարի, 2022թ․

Սպիտակ տան ներկայացուցիչը «կեղծ» է անվանել Մոսկվայի հայտարարությունը ուկրաինական սահմանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։

«Երեկ Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ դուրս է բերում զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։ Այս հայտարարությունը մեծ ուշադրության արժանացավ ինչպես այստեղ [ԱՄՆ-ում], այնպես էլ ամբողջ աշխարհում։ Բայց հիմա մենք գիտենք, որ դա սուտ էր», - ասել է աղբյուրը, ով երեկ երեկոյան անանուն մնալու պայմանով զրուցել է լրագրողների հետ:

Իրականում Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունը ուկրաինական սահմանին «7 հազար զինվորականներով», որոնց մի մասը հենց վերջերս է ժամանել տարածաշրջան, հավելել է աղբյուրը։

XS
SM
MD
LG