Գյումրիում փողացաշինության այս տարվա ծրագրերը դադարեցվել են։ Թեև շինարարի հետ կնքված պայմանագրով վերջնաժամկետ էր սահմանվել նոյեմբեր ամիսը, սակայն 33 փողոցից 5-ի շինարարությունը հաջորդ տարի կշարունակվի։
Դադարի պատճառը եղանակային պայմաններն են, որ այլևս թույլ չեն տալիս աշխատանքները շարունակել։ Հինգ փողոցներից մեկի շինարարությունը հաջորդ տարի կիրականացվի կառավարության հետ սուբվենցիոն ծրագրով, մյուս չորսը՝ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից ստացած վարկային միջոցներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարի Գյումրիում տասնյակ փողոցների, հրապարակների վերանորոգում է նախատեսվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարի Գյումրիում տասնյակ փողոցների, հրապարակների վերանորոգում է նախատեսվումՓողոցների վերանորոգման պատվիրատուն քաղաքապետարանն է։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամկետները խախտած շինարարական կազմակերպությունը տուգանքի կենթարկվի։
«Բնականաբար, եթե իր մեղքով եղավ, կենթարկվի, պայմանագրի կետի համահունչ, օրենքի կետին համահունչ, գնալու ենք առաջ: Բնականաբար, ոչ, շինարարը ի՞նչ մեղավոր է, քանի որ ջրամատակարարող ընկերությունը... Էսպես ասեմ, Կոմիտաս թաղամասում սկսել է ջրամատակարարող ընկերությունը աշխատանքներ իրականացնել, տակի շերտը էնպես ամուր է եղել, որ նախատեսվում է երեք օրվա անի, բայց տևել է տասը օր։ Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ էդտեղից պետք է բազալտի էդպիսի կարծր շերտ անցներ։ Եվ էդպիսի օբյեկտիվ պատճառներ կան։ Ջրամատակարարող, էլեկտրական ցանցի հետ կապված փողոցների անավարտության մասը... նաև էդ է պատճառ հանդիսացել, որ ձգձգվել է; Շինարարի մեղքի բաժին գրեթե չկա։ Իսկ եթե շինարարի մեղքի բաժինը կլինի, դրա համար պայմանագրով սահմանված կարգով ընթացք կտրվի», - պատասխանեց Սամսոնյանը։
Կիսատ է մնացել նաև Գյումրիի կայարանամերձ հրապարակի վերանորոգումը, որտեղ ըստ քաղաքապետի, առաջ են եկել չնախատեսված խնդիրներ: Մինչ այդ հրապարակում երթևեկության համար խոչընդոտներ են ստեղծվել: Բոլոր անավարտ փողոցներում փորձում են խճապատմամբ ապահովել անցանելիությունը. - «Մեկը կա, որ հիսուն տոկոսով է կիսատ, մեկը կա, որ ութսուն, մեկը՝ վաթսուն... Երեկ եմ հանդիպում ունեցել շինարարի հետ։ Տեսել ենք, խոսացել ենք, մեր կողմից էլ մասնագետները նայել են, որ լինի ձմեռային շրջանը խճապատված, ժամանակավոր լուծումներ տալով»։
Գյումրիում դեռ 70 կմ ճանապարհ սպասում է բարեկարգման հերթին, ասում է Սամսոնյանը. - «Ունենք դեռևս 70 կիլոմետր Գյումրի քաղաքում փողոցներ, որոնք որ անանցանելի են։ Կնայենք, տարվա վերջին ինչքան կունենանք գումար, որի արդյունքում կփորձենք նաև կրկին անգամ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հնարավորինս ավելի շատ քանակի փողոցներ ասֆալտապատել»։
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել էր, որ փողոցաշինության ավարտին քաղաքի համար նոր գնված 63 միկրոավտոբուսները երթուղի կմտնեն: Սակայն այս տարի դրանք այդպես էլ փողոց դուրս չեն գա: Քաղաքապետարանը առանձին ավտոպարկ է հիմնելու, նաև՝ ընկերություն, որն իրականացնելու է նոր միկրոավտոբուսների սպասարկումը: Առայժմ այդ գործընթացն է ընթանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հավանաբար աշնանը Գյումրիում երթուղի դուրս կգան նոր միկրոավտոբուսներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետարանը խոստանում է մինչև տարեվերջ շահագործումից հանել Երևանի հին «Գազել»-ներըԵրկու շաբաթ առաջ կառավարությունը սուբսիդավորեց ևս 63 միկրոավտոբուս ձեռք բերելու ևս մեկ ծրագիր: 882 մլն դրամի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրում, 50-ը՝ Գյումրիի քաղաքապետարանը: Ընդհանուր առմամբ, Գյումրիի տրանպորտային պարկը 129 նոր միկրոավտոբուս կունենա, սակայն լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ է 200-ը։
Իսկ այս պահին մոտ 120 հազար բնակիչ ունեցող քաղաքում ընդամենը 90 միկրոավտոբուս է երթուղի դուրս գալիս, դրանց մեծ մասը բավականին հին են։