Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իշխանության առաջ բերած «խաղաղության օրակարգը» գնահատում է որպես «Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ»: «Ազատության» հետ զրույցում Զուրաբյանը հռետորական հարց է ուղղում` արդյոք Հայաստանն ունի իր սեփական օրակարգը: Ըստ նրա` ՀՀ-ն ճիշտ կանի, որ ասի, որ որոշ հարցերում այս պահին լուծումների գնալ դեռ չի կարող:
Հարցազրույցից հատվածներ ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Ինչպես՞ս եք գնահատում իշխանության հռչակած խաղաղության օրակարգը, հենց իրենց ձևակերպմամբ, «բացել խաղաղության դարաշրջան»:
Լևոն Զուրաբյան. - Դա խաղաղության օրակարգ չէ, դա Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ է: Լավ, այսպես ձևակերպենք` Ադրբեջանի ցանկությունները բավարարելիս մինիմալ կորուստներն ունենալու, հուսով եմ, գոնե այդպես են մտածում: Այն, ինչ որ կատարվում է հիմա, օրակարգ չի: Ես ընդհանրապես համարում եմ, որ Հայաստանի կառավարությունը ռազմավարական օրակարգ չունի:
«Ազատություն». - Պարո՛ն Զուրաբյան, այլ խաղաթուղթ ունի՞ Հայաստանը, բացի այն, որ աշխարհին ասի, որ մենք խաղաղություն ենք ուզում, երբ գնում է այդ բանակցություններին:
Լևոն Զուրաբյան. - Լավ, եկեք հարցն այսպես ձևակերպենք. մենք գիտենք` ինչ են ուզում Ադրբեջանը և Թուրքիան: Նրանք գիտեն, որ այդ շրջանները, որ ստացել են, մի հատ կույր աղիք է, որ իրենք չեն կարող զարգացնել, դրա համար պետք է բազմամիլիարդ ինվեստիցիաներ, և եթե իրենք ստանան միջանցք Հայաստանով, դա կդառնա հզոր մայրուղի, որը կկապի Ստամբուլը Կասպից ծովի հետ և կնպաստի Ադրբեջանի զարգացմանը և ընդհանրապես այդ թուրք-ադրբեջանական աշխարհի զարգացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաղթեցին բոլորը, բացի Հայաստանից. միջազգային մամուլի անդրադարձըՄենք գիտենք` ինչ ուզում է Ռուսաստանը. Ռուսաստանը կուզի, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այնուամենայնիվ խաղա ավելի շատ Ռուսաստանի ճամբարում, և նաև Ռուսաստանն օգտվի այդ կոմունիկացիոն բացումներից, անգամ իր ռազմական ազդեցությանն ավելացնի տնտեսական ազդեցություն` ունենալով կոմունիկացիաներում իր դերակատարությունը:
Բայց ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը, այսինքն` Հայաստանի իշխանությունն արդյոք որպես օրակարգ պատկերացնում է միայն հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, ինքն ունի՞ իր տեսլականը, թե ասենք այդ խաղաղության մեջ Հայաստանի շահերը ոնց են բավարարվելու: Լավ, ասենք` գնում ես ինչ-որ զիջումների, դու պատկերացնո՞ւմ ես Հայաստանի հզորացման, ուժեղացման քո տեսլականը, դու ի՞նչ ես ստանալու այդ ամեն ինչից, ընդամենը, որ մեզ չե՞ն ծեծելու:
«Ազատություն». - Նաև, որ մենք էլ ենք այդ ապաշրջափակումից օգտվելու:
Լևոն Զուրաբյան. - Հա, բայց, կներեք, դա շատ քիչ է, որովհետև հենց դա է` տեսնում ենք, որ դա մի խաղաղության ծրագիր է, որտեղ օգտվում են միայն Ադրբեջանը, Թուրքիան, իսկ մենք այդքան չենք օգտվում:
Իրականում լուրջ ինվեստիցիաներ ակնկալել Հայաստանում այդ ծրագրի իրականացման դեպքում հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ ստանալ ստրատեգիական նշանակություն աշխարհում տնտեսության տեսակետից: Օրինակ` հիմա դելիմիտացիայի հարցը, անկլավների փոխանակման, չե՞ք տեսնում, որ խոսքն այն մասին է, որ Հայաստանը մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի, միգուցե ինչ-որ իմաստով Ռուսաստանի շահերին իրականացման մի գործընթացում, որտեղ չի երևում իր շահը, բացի նրանից, որ ասում են` հա, կոմունիկացիաներն ընդհանրապես կբացվեն բոլորի համար:
Բայց դու ի՞նչ ունես այդտեղ անելու, օրինակ` դելիմիտացիա, դա Ադրբեջանի օրակարգն է, դու ունե՞ս քո օրակարգը, դու ասելիք ունե՞ս այդ ամեն ինչում:
«Ազատություն». - Մենք չե՞նք ուզում հարևանների հետ սահմանները գծել, վերջացնել:
Լևոն Զուրաբյան. - Այդտեղ էլ ընդամենը պետք էր ունենալ բավական լուրջ փորձառություն. նաև ստրատեգիական մտածողություն, որն իսպառ բացակայում է այսօրվա իշխանությունների մոտ: Հասկանալով, որ կան խնդիրների լուծման տարբեր մեթոդոլոգիաներ, օրինակ` այսօր Ադրբեջանն ուզում է բոլոր խնդիրները միանգամից լուծի` օգտվելով Հայաստանի այս թուլացած վիճակում իր հաղթանակի վիճակից, Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել բոլոր հարցերը լուծել, այդ թվում` Ղարաբաղի ստատուսի հարցը հանել օրակարգից, բոլոր սահմանները ճանաչել տալ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. Սանոսյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել էԿան հարցեր, որ մենք պատրաստ չենք լուծել և պիտի ասենք, որ պատրաստ չենք լուծել: Օրինակ` Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, մենք հիմա պատրա՞ստ ենք լուծել, այսինքն` մենք պատրա՞ստ ենք, ասենք, հրաժարվել Ղարաբաղի ապագայից, և աշխարհի կողմից էլ շատ նորմալ կընկալվի, եթե Հայաստանը դնի հետևյալ հարցերը` օրինակ` կարգավիճակի հարցը, այո, այսօր հնարավոր չէ լուծել այնպես, որ բավարարի և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, եկեք այդ հարցը հետաձգենք ավելի ուշ էտապների, կամ ասենք` անկլավների փոխանակման հարցը:
Դուք հիմա պնդում եք, որ սովետական քարտեզներով դա պիտի արվի, մենք դրան պատրաստ չենք: Եկեք դելիմիտացիա անենք, արդեն սկսենք այդ աշխատանքը, եթե դելիմիտացիանա անենք այն հատվածներում, որտեղ մենք որևէ իրար հետ խնդիր չունենք կամ եթե անգամ խնդիր ունենք, դրանք լուծելի խնդիրներ են, իսկ անկլավների հարցը թողնենք ապագայի համար:
Սա նշանակում է, որ տեսականորեն դու դիվանագիտությանը հնարավորություն ես տալիս ասելու, որ կա՛մ այդ անկլավները պիտի փոխանակվեն, կա՛մ եթե լուծում չի գտնում, մնա ստատուս քվոն այդ հարցում, բայց դրա համար Հայաստանը պետք է պնդի փուլ առ փուլ, քայլ առ քայլ տեխնոլոգիաների վրա, որը չի անում, ինքը, ըստ էության, հիմա ենթարկվում է դիկտատի, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց հիմաէ փաթեթով: