Մատչելիության հղումներ

Երբեմնի հայաբնակ Արծվաշենը` Բաշքենդ. հայացք ներսից հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ


44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային (օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք-խմբ.) գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ Քյարքին՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։

Արծվաշենը, որ ադրբեջանական զինուժի կողմից գրավվել է 1992-ին, Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցուցակում հիշատակվում է որպես Բաշքենդ:

Չնայած գյուղում դեռ պահպանվել են հայերին պատկանող տները, այսօր արդեն ադրբեջանցիներով բնակեցված Բաշքենդը չորս կողմից ադրբեջանական գյուղերով է շրջապատված: Բաշքենդով է անցնում Ադրբեջանի Գեդեբեյ մարզի 28 գյուղ միավորող Շընըխ վարչական շրջան տանող ճանապարհը: Գյուղի մուտքի մոտ զինվորական անցակետ կա տեղակայված, այցելուների մուտք ու ելքը վերահսկվում է, լրագրողներին էլ թույլ չեն տալիս նկարահանել, քանի որ տարածքը ռազմավարական օբյեկտ է համարվում:

Վերջին 28 տարում շատ քիչ ադրբեջանցիներ են Արծվաշենում մշտական բնակություն հաստատել
Վերջին 28 տարում շատ քիչ ադրբեջանցիներ են Արծվաշենում մշտական բնակություն հաստատել

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գյուղի բնակիչներից հետաքրքրվել է, թե ինչ են մտածում անկլավների փոխանակման մասին: Ադրբեջանցիները կողմ չեն, որ Բաշքենդը Հայաստանին վերադարձվի: Ասում են` եթե Բաշքենդը կորցնեն, այս շրջանի տասնյակ գյուղեր առանց ապրուստի կմնան:

Տեղացիները հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում
Տեղացիները հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում

Բաշքենդի բնակիչ Այդըն Թաղիևը ցորեն, կարտոֆիլ է մշակում, անասուններ պահում: Դյուզռեսուլլու գյուղում է գրանցված, սակայն գյուղին նայող բարձունքում հայկական զինվորական հենակետեր են տեղակայված, և տեղացիները չեն կարողանում հանգիստ զբաղվել իրենց առօրյա աշխատանքով: Բաշքենդում ավելի ապահով է:

Այդըն Թաղիևը մտահոգված է, թե ինչ կլինի, եթե հայերը վերադառնան. Բաշքենդով են անցնում շրջանի հաղորդակցության ուղիները, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման գծերը:

Այդըն Թաղիևը մտահոգված է, թե ինչ կլինի, եթե հայերը վերադառնան
please wait

No media source currently available

0:00 0:00:14 0:00

Տավուշի մարզ, Հայաստան
Տավուշի մարզ, Հայաստան

Արծվաշենի գրավման օպերացիային մասնակցած Մութուդերե գյուղի բնակիչ Մեսիմ Քասըմովը պատմում է` մինչև 1988-ը հայերի հետ մտերիմ էին, սակայն պատերազմը սկսվելուց հետո, երբ նրա տունը այրվեց, հարաբերությունները սառեցին: Քասըմովը ևս հայերի վերադարձը խնդրահարույց է համարում: Հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ երկու կողմից էլ շատ զոհեր են եղել, նկատում է` ցավը մեծ է:

«Եթե հայերը այստեղ վերադառնան, մեծ դժվարություններ կունենանք»
please wait

No media source currently available

0:00 0:00:11 0:00

Անցած հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ անկլավների հարցում հայկական կողմի դիրքորոշումն է ամեն ինչ թողնել` ինչպես կա:

Վարչապետը հայտարարում է` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է
Վարչապետը հայտարարում է` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է

«Հիմա ո՞րն է մեր պատկերացումը, ի՞նչ պետք է անենք։ Մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն, և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը թողում են», - ասել էր նա` պարզաբանելով իր տեսակետը. «Որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։

Հայկական և ադրբեջանական անկլավների ճակատագիրը դեռ անհայտ է: Պարզ չէ, թե արդյոք այդ գյուղերի փոխանակման հարցը ընդգրկվելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցային օրակարգում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG