Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց։
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին, համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացնի։
Օրեր առաջ Փարաքարի փրայմըրիզում հաղթել է երկու ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Գյուլնազարյանը նոյեմբերի 18-ին էր հրաժարական տվել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով. Երևանում սպանություն էր եղել, նա էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։