Մատչելիության հղումներ

Լրացավ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին


Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կքնված եռակողմ հայտարարությամբ ուղիղ մեկ տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը։ Մինչ այս կողմերը մի քանի անգամ ձեռք էին բերել զինադադարի պայմանավորվածություն, սակայն դրանցից և ոչ մեկը չէր իրագործվել։

Եռակողմ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ոչ միայն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, այլև մի շարք պարտավորություններ ստանձնեցին։

9 կետից բաղկացած փաստաթղթով կողմերը պարտավորվեցին կանգնել իրենց զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմը համաձայնեց դուրս գալ Արցախի հարակից շրջաններից՝ սահմանված ժամկետներում։ Նույն փաստաթղթով կողմերը համաձայնություն ձեռքբերեցին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի տեղակայման վերաբերյալ։ Սահմանվեց նաև խաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը՝ այն Արցախում պետք է գտնվի 5 տարի ժամկետով՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Նույն եռակողմ հայտարարությամբ սահմանվում էր նաև գերիների ու այլ պահվող անձնանց ու զոհվածների դիերի փոխանակումը, սակայն ադրբեջանական կողմ մինչ այս պահը ամբողջությամբ չի իրագործում փաստաթղի այդ կետը: Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է համարում։

«Ադրբեջանի մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, ամենևին տեղին չէ, որովհետև հայտարարության մեջ ասվում է՝ «ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք»։ Այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության այս կետի իրավազորության ներքո», - հայտարարեց վարչապետը։

Նախօրեին Փաշինյանը «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցարզույցում շետել է, որ չնայած եռակողմ հայտարարությամբ պատերազմը դադարել է, կրակի դադարեցման ռեժիմը չի պահպանվում։ Պատերազմից հետո 2 տասնյակից ավելի զոհ է ունեցել հայկական կողմը ոչ միայն Արցախում, այլ հայ-ադրբեջանական սահմանին՝ բախումների հետևանքով։

Չի իրականացվել նաև եռակողմ հայտատարության մյուս կետը, որի համաձայն ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Փաշինյանը հարացազրույցի ժամանակ դրան ևս անդրադարձավ՝ հայտարարելով, որ ապահովված չէ Շուշիի և Հադրութի հայ բնակիչների վերադարձի իրավունքը։ Փախստականների հարցին անդրադարձել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ հոկտեմբերին Ժնևում խորհդարկցություն էին անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ ընգծելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը։

Երեկ էլ այս մասին խոսել է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը՝ կրկին հորդորելով Ղարաբաղ մտնելու արդյունավետ ու ճկուն պայմաններ ստեղծել մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների համար, ինչը մինչ այժմ, սակայն տեղի չի ունեցել։

Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ նաև պայմանավորվել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ։ Դրանից հետո կողմերն այս տարի հունվարի 11-ին ևս մեկ հայտարարություն ստորագրեցին Մոսկվայում՝ հենց տարածաշրջանի ապաշրջափակման առնչվող։ Այդ հայտարարությունից հետո ստեղծվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև եռակողմ աշխատանքային խումբ։ Այն մեկ տասնյակի հասնող հանդիպումներ է անցկացրել վերջին ամիսներին, սակայն տեսանելի արդյուքներ չեն գրանցվել։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է արել։ Քննարկել են, թե ինչ ճանապարհներ են գույություն ունեցել և ինչ ճանապարհներ կարող են գույություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում։

Տևական ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ հայկական կողմից հերքում են Բաքվի պնդումները։ Հայաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ այդ թեման փակված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG