Մատչելիության հղումներ

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Ղուլարյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

Կառավարության այսօրվա որոշմամբ, Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հիշեցնենք՝ 2019-ի մարտից կոմիտեն ղեկավարող Վահագն Վերմիշյանը 2020-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

XS
SM
MD
LG