Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, նրանցից 3-ը դատարանի որոշմամբ արդեն կալանավորված են: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն փոխանցում՝ չեն հրապարակում այդ 6 անձանց ինքնությունը, նաև չեն հայտնում՝ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցնե՞ր են արդյոք նրանք։

Օրերս կալանավորվել է նաև Վահագն Վերմիշյանը։ Նա իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի փաստաբան Մուշեղ Առաքելյանը։

Հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի, մասնավորապես, մոտ մեկ տարի Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարած Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի լիազորություններն առայժմ դադարեցված չեն։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG