Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նրա համակարգիչն ու փաստաթղթեր: Վերմիշյանին բերման չեն ենթարկել:
ԱԱԾ աշխատակիցը լրագրողներին հայտնեց, որ ծառայությունը քիչ անց մանրամասներ կհայտնի: Իսկ թե որ գործի շրջանակներում է կատարվում խուզարկությունը, դեռ հայտնի չէ: