Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 31-ից Եվրամիության օրենքները Բրիտանիայում ուժը կկորցնեն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը, Լոնդոն, 25-ը հուլիսի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը, Լոնդոն, 25-ը հուլիսի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի Բրեքզիթի հարցով պետքարտուղար Սթիվեն Բարքլեյը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ Միացյալ Թագավորության վրա տարածվող Եվրամիության բոլոր օրենքները և իրավական ակտերը հոկտեմբերի 31-ից ուժը կորցնելու են: Այդ մասին Բարքլեյը երեկ գրել է Թվիթերում:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը նույն օրը ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ Բրեքզիթի օրվանից սկսած երկրի տարածքում գործելու են բացառապես բրիտանական օրենքները: Այս փաստաթղթով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից չեղարկվելու է 1972 թվականի Եվրոպական համայնքների օրենքը:

XS
SM
MD
LG