Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ասել է, թե «Բրեքզիթ»-ն արգելափակելու հույսով բրիտանացի որոշ պատգամավորներ Եվրամիության հետ ներգրավված են «հրեշավոր համագործակցության» մեջ՝ խարխլելով Լոնդոնի բանակցային դիրքերը:
Նրա հայտարարությունից ժամեր առաջ բարձրաստիճան մի շարք պատգամավորներ ասել են, թե «Բրեքզիթ»-ի հարցում կփորձեն կանխել խորհրդարանը անտեսող ցանկացած քայլ:
«Մեզ հարկավոր է, որ եվրոպացի մեր ընկերները գնան փոխզիջումների, բայց որքան նրանք տեսնեն, որ խորհրդարանում «Բբեքզիթ»-ն արգելափակելու շանս կա՝ նրանք այնքան ամուր կմնան իրենց դիրքորոշմանը»,- ասել է նա:
Ջոնսոնը օգտագործել է համագործակցող բառի այն համանունը, որով երկրորդ աշխարհամարտի ժամանակ բրիտանացիները կոչում էին նացիստական Գերմանիայի հետ համագործակցողներին:
Բրիտանիայի վարչապետը եվրոպական երկրներին զգուշացրել է, որ եթե «Բրեքզիթ»-ի հարցում նրանք զիջումների չգնան, ապա Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց համաձայնագրի: