Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը «կոշտ Բրեքզիթի» հակառակորդ պատգամավորներին կոչ է արել միավորվել, անվստահություն հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը, պաշտպանել նոր կաբինետ ձևավորելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու գաղափարը:
Քորբինը նոր կաբինետի ղեկավար տեսնում է իրեն, ասելով, որ հիմնական նպատակն է կանխել «կոշտ Բրեքզիթը» և Եվրամիությունից դուրս գալ միայն համաձայնագրով:
«Կոշտ Բրեքզիթը» ենթադրում է Եվրամիությունից դուրս գալ առանց համաձայնագրի:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է, որ հոկտեմբերի 31-ին կդիմի այդ քայլին, եթե Բրյուսելը բանակցություններում զիջումների չգնա: