Երեւանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նոր մտքերով ու ծրագրերով է ստանձնել պաշտոնը. երկու շաբաթների ընթացքում փոփոխություններ դեռ չի հասցրել անել, սակայն այգին արդեն ունի իր նոր տարբերանշանը, որի վրա պատկերված են Հայաստանի էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների տեսակները, ունի նոր անցանշաններ, վերամշակված թղթից պատրաստված մուտքի տոմսեր ու անգամ կայք, որտեղ կարելի է ծանոթանալ այգու բոլոր նորություններին ու ծրագրերին: