Մատչելիության հղումներ

Քննարկվում են թափառող շների վնասազերծման մեթոդները


Թափառող շների հիմնախնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները կարծում են, որ շների վանսազերծման ու ստերիլիզացման համար պետբյուջեյից հատկացվող տարեկան 180 միլիոն դրամն անարդյունավետ է ծախսվում: Հայաստանում կիրառվող թափառող շներից ազատվելու մեթոդը կենդանասերները բնութագրում են որպես սպանդ:

Պաշտոնական տվայլներով 2006-ից մինչեւ այսօր Երեւանում ստերջացվել (ստերիլիզացվել) է 30.000, իսկ ոչնչացվել` 68.000 շուն: Սակայն հասարակական կազմակերպությունների պնդմամբ` այս ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը:

Երեւանում անտուն շների խնդիրներով զբաղվում է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած «Յունիգրաֆ X» ընկերությունը, որի իրականացրած քնեցման մեթոդները կենդանիների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն անընդունելի են համարում: «Յունիգրաֆ X»-ը պնդում է, որ բաց է համագործակցության համար:

XS
SM
MD
LG