Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ներկայացնում է երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրերի ընթացքը


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
2006 թվականին Հայաստանում անշարք գույքի գների կտրուկ աճը շատերի ու մասնավորապես երիտասարդների համար անհասանելի դարձրեց բնակարան ձեռք բերելու հեռանկարը:

2008-ին առաջարկ եղավ կյանքի կոչել մի ծրագիր, որը պետք է մատչելի դարձներ բնակարանի ձեռք բերումը երիտասարդների համար: Ծրագիրը նախ մեկնարկեց ԵՊՀ երիտասարդ դասախոսների եւ գիտանականների համար, եւ արդյունքում այս տարի ապրիլին 615 ընտանքիք ապահովվեց բնակարանով: Դրանից հետո այլ թիրախային խմբեր եւս՝ ուսուցիչներ, լրագրողներ, մարզիկներ եւ այլն, դիմեցին իրենց համար նման ծրագրի իրականացման խնդրանքով:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդ ընտանիքների բնակարանային պահանջարկը ուսումնասիրվել է դեռ 2008 թվականին: 2008-ի տվյալներով, 6000 երիտասարդ ընտանիքներ բնակարանի կարիք ունեին: Այս ծրագրի շրջանակներում մինչեւ 2013 թվականը 6000-ից բնակարանով կապահովվի 1300 ընտանիք:

Արդեն ընդունվել են դիմումներ 104 մանկավարժներից, 74 լրագրողներից, 145 երիտասարդ բժիշկներից, 9 մարզիկներից, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական 37 ինստիտուտների շուրջ 242 երիտասարդ գիտաշխատողներից:

«Բնակարանների ընդհանուր թվաքանակը նշված թիրախային խմբերի համար լինելու է 300, տվյալ պահին 300 բնակարանի համար կա շուրջ 450 դիմում, 150 ընտանքի հայտնվելու է սպասողների ցուցակում: Բնակարանների մեկ քառակուսի մետրն արժենալու է 185 հազար դրամ, ինչը 2,1 անգամ պակաս է անշարժ գույքի շուկայական գներից », - ասում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Շահառուները հնարավորություն են ունենալու բանկի միջոցով ձևակերպել հիփոթեքային վարկեր եւ վճարումը կատարել 9,5-10 տոկոս տարեկան տոկոսադրույքով մինչեւ 20 տարի վճարման ժամկետով: Կարող են լինել երիտասարդներ, ովքեր չափորոշիչների մասով կհապատասխանեն թիրախային խմբում ընդգրկվելու պահանջներին, բայց բանկի կողմից կճանաչվեն ոչ վճարունակ:

Մյուս կողմից էլ հարց է ծագում` որքան էլ մատչելի են բնակարանները, արդյո՞ք թիրախային խմբում ընդգրկված մասնագետների աշխատավարձերը բավարարում են թեկուզ նման պայմաններով բնակարան ձեռք բերելու համար:

«Ցածր աշխատավարձերը կապ չունեն մեր ծրագրի հետ: Դա ուրիշ խնդիր է, որի լուծումը պետք է փնտրել ուրիշ մարմինների աշխատանքում: Մեր նպատակն է տրամադրել բնակարաններ, որոնք շուկայականից ավելի ցածր գին ունեն: Փորձն էլ ցույց է տալիս, որ մեր շահառուների գումարները փաստորեն բավականացնում են այդ բնակարնների ձեռք բերման համար»,- ասաց Արսեն Քարամյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG