Մատչելիության հղումներ

«Թափառում»` երկնքի եւ երկրի խաչմերուկում


«Ասք» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ուժերով ստեղծվել է «Թափառում» ֆիլմը` Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործության հիման վրա: Հեղինակների պնդմամբ` սա տարածաշրջանում առաջին ռոք-օպերան է։

Ֆիլմի ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունանն է, իսկ պրոդյուսերը` Արամ Սուքիասյանը: Նկարահանումները կատարվել են 53 օրերի ընթացքում բացառապես Հայաստանի տարածքում, ապա շուրջ մեկ եւ կես տարի տեւել է մոնտաժային աշխատանքը:

Ֆիլմի հեղինակները պատմեցին, որ Հայաստանում համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով` ստիպված են եղել Դոլբի համակարգով թվայնացումն իրականացնել Մոսկվայում. խոստանում են համակարգչային հնարքներով հագեցած նոր ֆիլմ:

Ֆիլմը սցենարով գլխավոր հերոսը՝ Ջեյմսը, վթարի ենթարկվելով մահանում է, իսկ բժիկները նրա գլխուղեղը տեղափոխում եւ պատվաստում են օտարազգի հիվանդի: Ջեյմսի հոգին, սակայն, չի ընդունվում երկնքում եւ վերադառնալով սկսում է թափառել երկնքի ու երկրի խաչմերուկում:

«Թափառում» ռոք-օպերայի երաժշտության հեղինակը Արամ Սուքիասյանն է, ով օպերան գրել է դեռ 2004-ին` այն վերնագրելով «Վերջ»:

XS
SM
MD
LG