Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի ծաղիկները նորից վերամշակվեցին


Արդեն երկրորդ տարին է` Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները ոչ թե այրվում են, ինչպես սովորաբար արվում էր, այլ վերամշակվում են` օգտագործվելով թղթի ու պարարտանյութի պատրաստաման համար: Գաղափարը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է, որն էլ այն իրականացնում է:

Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում եւ տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար:

Ծիծեռնակաբերդի ծաղիկները կդառնան թուղթ ու պարարտանյութ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00
XS
SM
MD
LG