Մատչելիության հղումներ

«ԱրմԹԵք» 4-րդ համաժողովը կանցկացվի Երեւանում


Արդեն չորրորդ անգամ անցկացվող բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը` «ԱրմԹեք»-ը, այս տարի կրկին կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 10-11-ը:

«4-րդ «ԱրմԹեք»-ը պատահական չէ այս տարի Երեւանում անցկացվում՝ սա Հայաստանի անկախության 20-ամյակը նշելու ինքնատիպ ձեւ է, քանի որ 20-ամյա Հայաստանի նշանակալի ձեռբերումներից են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունները», - այսօր հրավիած ասուլիսում ասում էին համաժողովի կազմակերպիչները:

Համաժողովը հիմնադրվել է տեխնոլոգիաների եւ գործարար ոլորտների մասնագետների կողմից՝ Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթաց ապահովելու եւ տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար:

«ԱրմԹեք»-ի ծրագիրն ընգրկում է զեկույցներ բարձր տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով:

Անցած 3 համաժողովների ամենատեսանելի արդյունքն այն է, որ Հայաստանն այլեւս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն տեղական, այլ համաշխարհային նշանակությունի ունի:

«ԱրմԹեք»-ը նպաստեց վերջապես երկխոսություն ձեւավորել արտասահմանյան եւ տեղական կազմակերպությունների միջեւ»,- վստահեցնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Լայն է այս տարվա «ԱրմԹեք»-ի աշխարհագրությունը. հյուրեր սպասում են շուրջ 20 երկրներից: 2011-ի համաժողովը կտարբերվի նախորդներից նաեւ իր ընդգրկուն ծրագրով, որը լավ հնարավորություն կընձեռի` քննարկելու հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտը եւ նպաստելու վերջինիս հետագա զարգացմանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG