«Հրապարակ» թերթն անդրադառնում է ընդդիմադիրների նախընտրական հանդիպումների ժամանակ համակիրների սակավությանն ու նկատում. - «Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունն ավելի վատ վիճակում է, քան իշխանական ուժերը: Չէ՞ որ իր կյանքից դժգոհ մարդը, բնականաբար, պետք է ձայնը տար ընդդիմությանը: Բայց ընդդիմադիր ուժերի տեւական պասիվությունը եւ միայն նախընտրական շրջանում ակտիվանալը, կարծում ենք, էականորեն վնասեցին նրանց, եւ թափ հավաքելու ժամանակ չմնաց»: