«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ, դեռեւս առկա չեն այն բոլոր նախադրյալները, որոնք հնարավորություն կտային արդեն ավելի քան մեկ շաբաթ ընթացող քարոզարշավը գնահատել բավարար՝ երբեւէ լավագույն ընտրություններ անցկացնելու համար:
Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը, անցած ընտրաշրջանների համեմատությամբ առկա է որոշակի դրական առաջընթաց․ - «Ինձ համար երբեւէ լավագույն ընտրությունները 91 թվականին են եղել, եւ ես, բնականաբար, դեռեւս չեմ տեսնում 91 թվականի այդ մթնոլորտը։ Բայց, կարծեք թե մեկ շաբաթ անցել ենք, եւ բացառությամբ մի քանի միջադեպերի, այլ լայնածավալ միջադեպեր, ծեծուջարդեր չենք տեսել, որը, իհարկե, գովելի է»։
Արմեն Մարտիրոսյանը հույս է հայտնում, որ այս հարաբերականորեն հանդարտ վիճակը կպահպանվի մինչեւ վերջ եւ տեղամասերում կարձանագրվի նվազագույնը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում եղած իրավիճակը՝ «տեղամասերում չկար լցոնումներ, չկար ծեծուջարդ, եւ շատ հանգիստ էր ընթանում քվեարկության ընթացքը»։
Այդուհանդերձ, բռնությամբ ուղեկցված անցանկալի միջադեպեր արդեն իսկ գրանցվել են, մասնավորապես՝ բռնություն է գործադրվել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նկատմամբ: «Ժառանգությունը», ըստ Արմեն Մարտիրոսյանի, խստորեն դատապարտում է այդ փաստը:
«Ինձ համար եւ «Ժառանգության» համար անընդունելի է քաղաքական գործունեության միջամտություն։ Հետաքննող մարմինները պետք է շատ արագ իրականացնեն իրենց վրա դրված գործառույթները եւ պարզեն տեղի ունեցածը», - հավելեց Արմեն Մարտիրոսյանը։
«Ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժերի համար ապահովվա՞ծ են արդյոք հավասար հնարավորություններ», - այս հարցը, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ, երկու պատասխան է ենթադրում: Եթե խոսքը վերաբերում է եթերային հնարավորություններին, ապա որոշակի հավասարություն առկա է․ - «Հեռուստատեսությունը որոշակի հավասարակշռություն, քանի որ մոնիթորինգի տակ է, պահպանում է, չհաշված որոշ դեպքերի, երբ ուղղակի սեւ PR է իրականացվում «Ժառանգության» հանդեպ։ Մնացած բոլոր դեպքերում, կարծեք թե, հավասարակշռված մոտեցումը պահպանվում է»։
Ինչ վերաբերում է կուսակցությունների ֆինանսական հնարավորություններին, ապա, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, այստեղ համեմատությունն ընդհանրապես տեղին չէ․ - «Որովհետեւ «Ժառանգությունը» բացառապես գաղափարական ուժ է, եւ մեզ համեմատել օլիգարխիկ կուսակցությունների, իշխանական կուսակցությունների հետ, ոչ միայն տեղին չէ, այլեւ պետք էլ չէ՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիքն էլ չունի։ Բայց պետք է նշեմ, որ մեր ֆինանսները այնքան են (բնականաբար օրենքի շրջանում մենք կծախսենք), որ բավականացնում է համապետական քարոզարշավի համար, քանի որ խնդիր չունենք չակերտավոր բարեգործություններ իրականացնելու, ընտրակաշառք բաժանելու»։
Արմեն Մարտիրոսյանը տպավորված է «Ժառանգության» մեկշաբաթյա քարոզարշավի արդյունքից:
«Չէինք էլ պատկերացնում, որ «Ժառանգության» նկատմամբ դրական վերաբերմունքն այսքան խորն է», - ասում է նա: - «Այդ դրական վերաբերմունքը, ես կարծում եմ, մայիսի 6-ին ակնհայտ է լինելու, եւ եթե նախնական շրջանում մենք նախատեսում էինք, որ 20-25 տոկոս ձայն կունենանք, ապա այս պահի դրությամբ այն աջակցությունը, որ տեսնում ենք քաղաքացիների կողմից մարզերում, թույլ է տալիս հուսալ նաեւ ավելիին՝ համամասնական կարգով թիվ 1-ը լինելուն»։