Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի վերահաստատումը «Ժամանակ»-ի մեկնաբանին խորհրդածելու առիթ է տվել. - «Նա ներկայումս լինելու է նախագահ մի ԱԺ-ում, որտեղ իր խնամի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս չէ։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն էլ չէ։ Եվ հիմա ԲՀԿ-ի եւ Հովիկ Աբրահամյանի շահերը խաչվում են, որովհետեւ ԲՀԿ-ն բնականաբար պետք է փորձի եթե ոչ հայտարարելով, ապա խոսքով ու գործով շատ նման լինել ընդդիմությանը, որպեսզի ներկայանա իշխանության այլընտրանք` ինչպես հայտարարում են ԲՀԿ-ականները, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ փաստորեն փորձելու է ամեն կերպ ցույց տալ, անել հնարավորը, որ ԲՀԿ-ն հանկարծ չերեւա ընդդիմություն, չերեւա այլընտրանք։ Հասկանալի է, որ Աբրահամյանի վիճակը ներկայումս շատ ավելի ծանր է ԱԺ նախագահի պաշտոնում, քան 2008 թվականին, երբ նա այդ պաշտոնը ստանձնեց եւ պետք է բարձրացներ ԱԺ դերը։ Բանն այն է, որ ԱԺ դերը բարձրացնելը նրա մոտ չստացվեց, բայց դա նրա համար այնքան էլ ճակատագրական չէր, իսկ ահա ԲՀԿ դերը ներկայիս քաղաքական դասավորություններում Աբրահամյանի համար կարող է իսկապես ճակատագրական լինել»։
Նույն թեման խմբագրականում զարգացնում է նաեւ «Ժողովուրդ» թերթը. - «ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն առնվազն Հովիկ Աբրահամյանի մասով իրագործվեց: Անցած աշնանը ԲՀԿ-ի հետ «խաղեր տալու» արդյունքում ՀՀԿ ղեկավարի մոտ վստահությունը կորցրած Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությանը հետեւած ամիսներին կարողացավ այնպես անել, որ Սերժ Սարգսյանը նրան վերստին հավատաց ու փոխեց Սամվել Նիկոյանին: Իհարկե, այստեղ խնդիրը միայն Սարգսյանի հավատալը չէ. բանն այն է, որ Աբրահամյանը նախկինում էլ բավականին ազդեցիկ դերակատարում էր ձեռք բերել` շնորհիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերի: Հենց Աբրահամյանին էր վերապահված վիճահարույց հարցերի դեպքում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների միջեւ «միջնորդական առաքելության» իրականացումը, ինչն Աբրահամյանն անում էր` հնարավորինս մեծ դիվիդենտներ քաղելով թե' այս, թե' այն կողմից: Իսկ քանի որ ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո երկու ազդեցիկ ուժերի միջեւ վիճահարույց հարցերը շատանալու են, Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը եւս մեծանալու է»:
«168 ժամ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Մեկնարկող խորհրդարանի պատգամավորները շատ հարցերում գուցե շատ տարբեր են. մի մասը գրագետ է, մի մասը` թերուս, ոմանք հեղինակություն ունեն իրենց կուսակցություններում, մյուսները` իրենց թաղերում, մի մասն այնտեղ է գնում` հայհոյելու իշխանությանը, ավելի մեծ մասը` հայհոյելու հայհոյողներին։ Բայց անկախ այս եւ բազմաթիվ այլ տարբերություններից` նրանց բոլորին միավորում է անհագուրդ տենչը մանդատի նկատմամբ։ Այսինքն, նրանք եւ միանման են, եւ, միեւնույն ժամանակ, բազմազան, ինչը շատ արդիական է մեր օրերում։ Ուստի մնում է հուսալ, որ նրանք չմոռանալով իրենց միավորող կապերը` միմյանց, այնուամենայնիվ, կհանդուրժեն։ Առավել եւս, որ մեր օրերում անհանդուրժողականությունը դատապարտվում է գրեթե բոլոր կողմերից. սկսած տեղական կառուցողականներից` մինչեւ Եվրոպայի խորհուրդ ու ԱՄՆ Պետդեպարտամենտ»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ի հեճուկս հոռետեսական եւ «անկումային» տրամադրությունների՝ պիտի ասեմ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որն այսօր սկսում է իր աշխատանքը, բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի: Այսպիսիք են ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» խմբակցություններն ամբողջությամբ, երկու անկախ պատգամավորները՝ գումարած ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կեսից մի քիչ պակասը (համապատասխանաբար՝ մոտավորապես 30 եւ 20 հոգի): Ստացվում է 75 հոգի՝ անցած խորհրդարանում մտածող, կարդացող եւ օրենքների բովանդակությամբ շահագրգռված պատգամավորներն ավելի շատ չէին: Մնացածն, այո, «գործարար» ճահիճ է, որի ներկայացուցիչները ոչ միայն ընդունակ չեն որեւէ մտավոր աշխատանքի, այլեւ չեն կարող ընդդիմադիր լինել, որովհետեւ այդ դեպքում իսկույն «բերման կենթարկվեն» հարկային դաշտ, իսկ ամբողջությամբ այդ դաշտում չի կարող աշխատել Հայաստանի ոչ մի մասնավոր ընկերություն: Բայց հույսեր տածել, որ այս գումարման Ազգային ժողովը օրենքներ կընդունի, որոնց շնորհիվ ձեռնարկատերերը ստիպված չեն լինի աշխատել ստվերում կամ «կիսաստվերում»՝ նման լավատեսության հիմք չկա: Որովհետեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «կարդացողներն» ու «մտածողները» պատգամավոր են դարձել չկարդացողների եւ չմտածողների փողերի շնորհիվ, իսկ վերջիններս ամենեւին էլ շահագրգռված չեն բանական հարկային օրենքների մեջ: Այնպես որ՝ տնտեսական բարելավման առումով չափազանցված սպասելիքներ ունենալ այս գումարման խորհրդարանից՝ անիմաստ է»: