Մամուլն արձագանքել է պետական հաստատությունների մի խումբ մամուլի քարտուղարներին առնչվող սկանդալին, որը ծագել էր «Ֆեյսբուք»-ում վերջիններիս ստեղծած փակ խմբի քննարկումների բովանդակության բացահայտումից հետո: Թերթերը մեկնաբանում են նաև կրթությանը հատկացվող միջոցները կրճատելու՝ կառավարության մտադրությունը:
Լրատվամիջոցները քննարկում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին հետագա անդամակցության նպատակահարմարության հարցը: Մամուլի ուշադրության կենտրոնում է մնում ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդագրական «տագնապեցնող միտումները»:
Թերթերն արձագանքում են 3 տարի ռուսաստանյան բանտում անցկացրած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխվելուն: Մամուլում շարունակվում են Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին ՌԴ պետդումայի խոսնակի աղմկահարույց առաջարկի քննարկումները: Լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել նաև ծխախոտը փողոցում նետողներին տուգանելու՝ կառավարության նոր նախաձեռնությունը:
Թերթերն անդրադառնում են վերջին շրջանում ընթացող աղմկոտ դատավարություններին: Մամուլում շարունակվում են Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին ՌԴ պետդումայի խոսնակի աղմկահարույց առաջարկի քննարկումները: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նաև կոռուպցիային վերաբերող հարցերն են:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումն է, Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տրամադրելու՝ Մոսկվայից հնչած աղմկահարույց առաջարկը, Լեռնային Ղարաբաղում անցումային նախագահի ընտրությունը, այլ հրատապ թեմաներ:
Թերթերը շարունակում են քննարկել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ՝ ՌԴ պետդումայի խոսնակի առաջարկը: Մամուլի ուշադրության կենտրոնում նաև տնտեսական թեմաներն են, մասնավորապես, Թուրքիայից ներկրումների ծավալի աճի մասին վերջերս հրապարակված տվյալները:
Մամուլը գնահատում է «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը հաջորդած ժամանակաշրջանը: Թերթերն արձագանքում են նաև Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ՝ ՌԴ պետդումայի խոսնակի առաջարկին, անդրադառնում տնտեսական թեմաների:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությանը՝ «Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»:
Լրատվամիջոցները շարունակում են քննարկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այլընտրանքային ավտոճանապարհների թեման: Ֆրանսիայի ազգային տոնի առիթով թերթերն անդրադառնում են հայ-ֆրանսիական հարաբերություններին: Մամուլում հրապարակումներ կան նաև ԼՂ-ում սպասվող ընտրությունների, գյուղմթերքների իրացման խնդիրների մասին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բրյուսելում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն է: Մամուլն արձագանքում է նաև հայկական նոր թղթադրամների ձևավորման համար մրցույթի շուրջ ծավալված բուռն քննարկումներին:
Մամուլի ուշադրության կենտրոնում է մնում ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակը: Թերթերն արձագանքում են նաև Հայաստանը Ռուսաստանի հետ կապող՝ Վերին Լարսով անցնող միակ ավտոճանապարհի հնարավոր այլընտրանքի մասին տեղեկություններին:
Մամուլն անդրադառնում է Նալբանդյան-Մամեդյարով այսօրվա հանդիպմանը: Թերթերի ուշադրության կենտրոնում են մնում ներքաղաքական հարցերը, ինչպես նաև տնտեսական հիմնախնդիրները, մասնավորապես, «տնտեսության զարգացումը խոչընդոտող մենաշնորհները»:
Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զարգացումները ղարաբաղյան շփման գծում: Թերթերը մեկնաբանում են նաև տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումը, անդրադառնում զբոսաշրջության խնդիրներին:
Ադրբեջանի պատասխանը ցույց է տալիս, որ այդ երկիր մեկնող Ռուսաստանի քաղաքացիները «նախկինի պես ենթակա են կամայականությունների զոհ դառնալուն», նաև նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շփման գծում վերջին զարգացումներն են: Մամուլն անդրադառնում է նաև Հայաստանում հետընտրական իրողություններին:
Բեռնել ավելին