Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հայտնում է, թե գտնվել է կայանատեղիների համար SMS-ով կատարվող վճարումների հետ կապված աղմկահարույց հարցի լուծումը


Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ գտնվել է ավտոկայանատեղերի վճարի համար SMS հաղորդագրության գանձման հետ կապված՝ հանրության շրջանում բուռն բանավեճերի տեղիք տված հարցի լուծումը:

Հիշեցնենք, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը շաբաթներ առաջ վարորդներին իրազեկել էր, թե առաջիկա օգոստոսի 1-ից կարմիր գծերով առանձնացված հատվածներում կայանողները մեկ ժամի համար 100-ի փոխարեն կվճարեն 149, իսկ մեկ օրվա 500-ի փոխարեն՝ 748 դրամ (խոսքը միայն SMS հաղորդագրությամբ վճարումների մասին է)։ Այդ իրազեկումը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն էր հարուցել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջել էր կասեցնել SMS հաղորդագրության միջոցով կարմիր գծերով առանձնացված կայանատեղերի վճարի թանկացման ծրագիրը։

«Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, և գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջև խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը»,- հայտնում է քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG