Մամուլն արձագանքել է պետական հաստատությունների մի խումբ մամուլի քարտուղարներին առնչվող սկանդալին, որը ծագել էր «Ֆեյսբուք»-ում վերջիններիս ստեղծած փակ խմբի քննարկումների բովանդակության բացահայտումից հետո: Թերթերը մեկնաբանում են նաև կրթությանը հատկացվող միջոցները կրճատելու՝ կառավարության մտադրությունը: