Աբովյան գնացող ողջ տրանսպորտի վերջնակետը այժմ քաղաքի ավտոկայանն է, որը մինչ այդ շուրջ 20 տարի լքված էր: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երեւանից, մարզերից ու գյուղերից Աբովյան գնացող տրանսպորտը փոխել է իր երթուղին. երթուղայիններին այլեւս արգելված է բուն քաղաքում երթեւեկելը, փոխարենը քաղաքի ներսում այժմ ուղեւորափոխադրումն իրականացնում է «Քինգ դելյուքս» ընկերությունը՝ 12 «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով: