Աբովյանի ավտոկայանն այժմ էլ կիսախարխուլ վիճակում է, թեեւ ներսում արդեն գործում է միակ վճարովի զուգարանը եւ սննդի կետ: Աբովյանի փոխքաղաքապետը «Ազատություն» ռադիկոյանի հետ զրույցում փոխանցեց, որ նոր փոփոխություններին ընդառաջ` ավտոկայանը որոշ չափով վերանորոգվել է:
Աբովյանի բնակիչների մեծ մասը փոփոխությունից դժգոհեցին, քանի որ այժմ աշխատանքի կամ տուն հասնելու համար ավելի շատ նյարդեր, ժամանակ եւ գումար են ծախսում: Մինչեւ Աբովյան հասնելու ուղեվարձը չի նվազել, բայց դրան գումարվել է ներքաղաքային տրանսպորտի գինը` 50 դրամ: Դժվար է հատկապես ուսանողների համար:
Աբովյանի փոխքաղաքապետ Գագիկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «տրանսպորտային այս փոփոխության արդյունքում սկսել է գործել քաղաքի ավտոկայանը, նաեւ տրանսպորտային ցանցի ծանրաբեռնվածությունն է բեռնաթափվել»:
Ի դեպ, Աբովյանի քաղաքապետարանի անցկացված մրցույթին միայն մեկ ընկերություն է մասնակցել` «Քինգ դելյուքս»-ը, որը «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ ներկրող միակ ընկերությունն է: Վերջինիս հիմնադիր-նախագահ Արթուր Հարությունյանը ասաց, որ մրցույթի մասնակցության առաջարկը ստացել են հենց Աբովյանի քաղաքապետարանից:
Աբովյանի ներքաղաքային երթուղին գտնվում է քաղաքապետարանի վերահսկողության տակ, իսկ միջմարզայինը ՝ տրանսպորտի նախարարության: Վերջինիս մամլո խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք միջմարզային փոփոխված երթուղիների մասին տեղեկացել են մի քանի օր առաջ, եւ այժմ հարցը քննարկվում է: