Վաղ գարնանը հիմնականում Ռուսաստան շինարարական աշխատանքներ կատարելու մեկնող 60 -70 հազար հայաստանցիների կեսը այս տարի գերադասել է մնալ Հայաստանում:
Մարտուն Մելոյանը Հրազդանից է, արդեն 7 տարի է, ինչ մեկնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան, շինարարություն է անում: Ասում է՝ իրենց գյուղի տղամարդկանց 90 տոկոսը նույն կերպ են վաստակում: Այս տարի մոտ երեսուն հազար «խոպանչիների» պես Մարտունն էլ չի մեկնել Ռուսաստան.
«Էս տարի հարմար չէր, գործ չկար, եղածն էլ շատ էժան էին ասում, չգնացինք, ամբողջ տարին պարապ ենք եղել», - ասում է Մարտունը:
Հարցին, թե ինչպես է ապրուստ հայթայթել ճգնաժամային այս տարում պատասխանում է, թե վարկ են վերցրել, դրա համար էլ պատրաստվում է արդեն հունվարին գնալ Ռուսաստան՝ վարկը մարելու համար։ Ասում է՝ խոստացել են նորմալ վարձատրել:
Վարձավճարի նախօրոք պայմանավորված չափը սակայն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը այդպես էլ չեն ստանում:
Այս տարվա փետրվարին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ծավալուն զեկույցը փաստում է՝ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի:
Սամվելը, ով այժմ աշխատանքի սեւ շուկայում՝ «ֆայլաբազարում» է իր գործատուին փնտրում, ասում է, որ անցյալ տարի գարնանը մեկնել է Ռուսաստան, սակայն մեկ ամիս անց վերադարձել է.
«Խաբեցին, ասեցին 1000 դոլար կտանք, սնունդը, տեղը՝ մեզ վրա, բայց ոչ տեղն էր տեղ, 6-7 հոգով մի սենյակում էինք, ոչ էլ սնունդը, փողն էլ իջեցրին մինչեւ 600 դոլար: Չհամաձայնեցի՝ հետ եկա, առանց կոպեկ աշխատելու»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Սամվելը:
Չնայած ճգնաժամին եւ արտագնա աշխատանքի դժվարին պայմաններին, Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը փաստում է, որ Ռուսաստանից վերադարձողների թիվը չի ավելացել.
«Ուղեւորափոխադրումները կրճատվել են հիմնականում Հայաստանից մեկնողների հաշվին, իսկ Ռուսաստանից Հայաստան ուղեւորահոսքը չի ավելացել. Ռուսաստանում երկարաժամկետ աշխատանքի մեկնածները այս տարի չեն վերադարձել Հայաստան՝ գերադասելով սպասել, «գոտիները ձգել» մինչեւ ճգնաժամը կանցնի»: