Կուսակցության գնահատականները ամփոփված են այսօր տարածած հայտարարության մեջ, որը լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը համոզված է, որ իշխող ռեժիմի օրոք որեւէ օրինական, ազատ ընտրության կազմակերպում անհնար է», - հայտարարեց նա:
Կուսակցությունը քվեարկությանը հետեւել է 4 ընտատեղամասերում, եւ Մակեյանի խոսքով՝ իրեն զարմացրել է «ընտրակեղծիքի համակարգի ակտիվ գործունեությունը». - «Ինձ զարմացրեց այդ բանդայի ներդաշնակ աշխատանքը»:
Հայտարարությունը դատապարտում է նաեւ քվեարկության օրը 10/09 ընտրատեղամասում «Ժողովրդավական Հայրենիք»-ի նախագահի եւ անդամների նկատմամբ իրականացված բռնությունը, ինչի արդյունքում Պետրոս Մակեյանը, նրա որդին եւ այդ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը հայտնվել էին հիվանդանոցում:
Մակեյանը, անդրադառնալով միջադեպի մանրամասներին, այսօր ասաց, որ ոստիկանության եւ դատախազության տարածած հաղորդագրություններում միջադեպի տարբեր նկարագրություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը:
«Ոստիկանությունը առաջին օրը հրապարակել էր, որ երեքս՝ ես, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը, ծեծել ենք այդ թեկնածու կոչվածի վստահված անձին: Երկրորդ վարկածը գնաց, որ մենք ծեծել ենք վստահված անձին, իսկ սափրագլուխները եկել են եւ վրեժ են լուծել: Եվ երրորդ վարկածը դա դատախազության տարածած վարկածն էր, որ մենք իբր քարոզչություն ենք արել Նիկոլ Փաշինյանի համար, այդ վստահված անձ կոչված Տիգրանը իբր փորձել է կանխել քարոզչությունը, վիճաբանություն է ծագել ու սկսվել է ծեծկռտուքը: Այդ երեք տարբերակները որեւ է կապ չունեն իրականության հետ», - ասաց նա եւ պատմեց, որ իրենք ահազանգ էին ստացել, որ այդ տեղամասում ինչ-որ մարդիկ ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի վստահված Սուրեն Մարտիրոսյանին դուրս հանել տեղամասից:
Մակեյանը պատմեց, որ երբ իրենք արդեն տեղամասում Մարտիրոսյանի հետ զրուցելուց հետո դուրս են եկել, «30-ի չափ սափրագլուխներ» հարձակվել են իրենց վրա:
Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանին, որին, ոստիկանության հաղորդագրության համաձայն, իրենք ծեծել են, Մակեյանը, իր խոսքով, չի ճանաչում: Այդ տեղամասում Արա Սիմոնյանի վստահված անձ է գրանցված եղել, ինչպես հաստատեց այդ տեղամասային հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցությունից անդամ Նարինե Վանյանը, Հրաչ Գալստյանը եւ ոչ Տիգրան Մուրադյանը:
«Ես առանձին մարդ չեմ տեսել, որեւէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել», - այսօր հայտարարեց Մակեյանը:
Ընտրություններում հաղթած թեկնածուն՝ Արա Սիմոնյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր փոխանցեց, թե վնասվածքներ ունի նաեւ Մուրադյանը:
«Պետրոս Մակեյանը հայհոյել էր, իմ ընկերներն էլ շատ պատվախնդիր տղաներ են, այնպես որ նման բաները անպատասխան չեն թողնում», - շարոնակեց Սիմոնյանը: - «Բացի հայհոյախոսելուց, նաեւ նախահարձակ են եղել երեք հոգով մեկի վրա: Ընդ որում, իմ վստահված անձը, կոնկրետ այդ անձը, ում մասին խոսք է գնում, գիտությունների թեկնածու է, ֆիզիկոս է, դասախոս է եւ շատ պարկեշտ անձնավորություն է»: