2009 թվականը համարելով ծանր՝ հատկապես տպագիր լրատվամիջոցների համար՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ամփոփեց. - «2010 թվական ենք մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ անազատության մեջ գտնվելու պայմաններում, դեռեւս եթերազուրկ «Ա1+»-ով եւ կոալիցիայի առաջարկած օրենսդրական մի նախագծով, որը ընդունվելու դեպքում կարող է մահակի պես օգտագործվել որոշ թերթերի դեմ»։
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանն էլ եզրակացրեց. - «Որպես ձախողում նշեմ մեղադրող Փիլոյանի պահանջը Նիկոլին 8 տարի ազատազրկման դատապարտելու, եւ հաջողություն, թերեւս, կարելի է համարել Ավետիքյանին նույն օրը ոսկե գրիչ մրցանակ հանձնելը, կամ նախօրդ օրը Նաիրա Զոհրաբյանին Գագիկ Ծառուկյանի մրցանակ հանձնելը։ Այս իրականության մեջ ենք ապրում, եւ մնացած բոլոր խոսքերը ավելորդ են»։
Նիկոլ Փաշինյանի համար մեղադրողների կողմից 8 տարի ազատազրկում պահանջելը Արմինե Օհանյանն ամենացավոտ հարցն է համարում. - «Վերջին կես տարվա մեջ ես հետեւում էի իշխանության քայլերին ու ինչ-որ տրամաբանություններ, ինչ-որ առողջ բաներ ուզում էի տեսնել։ Այս քայլով, ես ուղղակի հասկացա, որ անհույս է, ուղղակի անհնար է։ Լավ հասկացանք, արդարացման դատավճիռ չեք կայացնում, բայց գոնե կարելի էր համաներում կիրառել, չէ՞»։
Վասակ Դարբինյանն ասում է՝ ի տարբերություն Արմինե Օհանյանի, այդքան լավատես չէր, եւ Նիկոլ Փաշինյանի հարցում պատրանքներ չուներ։
«Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կարծիքով, այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը չէր կարող անազատության մեջ չլինել։
«Նա չէր կարող չլինել բանտում։ Չէր կարող Չարենցը ժամանակին չլինել բանտում։ Բնական է այս իրականության մեջ», - հայտարարեց Հայկ Գեւորգյանը։