«Անհնար է շրխկացնել դուռը, որը կողպված է ներսից», - «խաղաղության ձեռքը մերժելու» մասին Էրդողանի հայտարարությանը հակադարձում է Երևանը։
«Իրենց պատկերացրած «ապահով Հայաստանը» շատ սրընթաց քայլերով վերածվում է գանգստերական և բանդիտական Հայաստանի»,- իշխանություններին է մեղադրում Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ արդեն փետրվարին եռյակը հանրահավաք կանցկացնի:
Ռուսական կողմից, ըստ Փոստանջյանի, դատախազը պետք է հստակ պահանջեր Պերմյակովին փոխանցել հայկական կողմին:
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցչի խոսքով՝ խիստ պատճառներ կան մտածելու, որ «տեղի ունեցածը պատահականություն չէր»։
«Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքը քննարկելու համար արտահերթ նիստ այսօր չհրավիրվեց, թեև անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին։
Ազգային ժողովի գազային հանձնաժողովը զեկույց կներկայացնի փետրվարին մեկնարկող առաջին կամ երկրորդ քառօրյայի ընթացքում, այդ մասին տեղեկացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հայաստանը հետընթաց է գրանցել Heritage հիմնադրամի ամենամյա զեկույցում՝ «Տնտեսության ազատության 2015 թվականի ցուցիչում» 41-րդ տեղից հայտնվելով 52-րդ հորիզոնականում:
Տնտեսագետը մեկնաբանում է շրջանառության հարկի օրենքի շուրջ վերջին զարգացումները:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») խորհրդարանում շրջանառության մեջ է դնում Գյումրիի սպանդին առնչվող հայտարարության նախագիծ:
Հայաստանի գլխավոր դատախազը իր ռուս գործընկերոջը դեռ չի դիմել։
Խորհրդարանական լսումները հետաձգելու որոշումը հասկանալի կլիներ, եթե այսօր պաշտոնապես սուգ հայտարարվեր, կարծում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով, Ռուսաստանը Հայաստանին զրկել է ՀՀ քաղաքացիների առջև իր իրավազորությունները կատարելու պարտականությունից։
Հանձնաժողովը հաշվի է առել Գյումրիում ոճրագործության զոհ դարձած փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան փաստը և հետաձգել է նիստը։
Վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորի հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, հնչող բազմաթիվ հարցերին ի պատասխան այսօր հայտարարում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Սակայն ո՞ր երկրի իրավական դաշտում, սա է այս պահին հանրությանը հուզող գլխավոր հարցերից:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարզաբանումներ տալու փոխարեն Հայաստանի քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Բաղդասարյանի կարծիքով, հայկական և ռուսական կողմերի գործերը պետք է միացվեն և ընդհանուր գործերի քննության արդյունքում դատապարտվի այդ հանցագործը։
«Սանիտեկ»-ի մուտքից հետո «Կենտրոն մաքրության» աշխատակիցների մի մասն անգործ է մնացել։
Ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց է սկսվել:
«Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները այսօր քաղաքապետարանի դիմաց պահանջում էին մինչև տարեվերջ վճարել իրենց վերջնահաշվարկը:
Բեռնել ավելին