Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց առաջիկայում անդրադանալ նաև եզդի ժողովրդի ցեղասպանությանը:
Իշխող մեծամասնության ներկայացուցիչները չմասնակցեցին քվեարկությանը:
ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը տպավորված է բանավեճի բաց և ազատ մթնոլորտով։
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքը մշակելու համար մտքերի փոխանակման փուլը օրերս ավարտվել է։
Եվս մի բանաձևով պատգամավորները դատապարտեցին Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան:
Նախապես հայտարարվել էր, որ Բաքվի խաղերին Հայաստանը կմասնակցի 6 մարզաձևերում:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են Պերմյակովի հարցով ՌԴ դատախազության պատասխան նամակը։
Ըստ փաստաբանի, միջպետական համաձայնագրում որոշակի հանգամանքներ կան նշված, «որոնց ուժով ռուսական կողմն ընդունել է, որ կարող է նաև փոխանցում [Պերմյակովին], որպես այդպիսին, լինել»։
Եթե անգամ նիստը կայանար, Հայկ Կյուրեղյանը դահլիճում չէր լինի։
Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի (ՀԱԿ) կարծիքով, Հանրային հեռուստատեսությունը պետք է վերանվանել Հանրապետականի հեռուստատեսության:
Բուռն քննարկումներ հարուցած օրինագիծը Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի խոսքով, քվեարկության կդրվի հավանաբար մարտի սկզբին՝ արտահերթ նիստում:
Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց գերխոշոր արտահանողներին հարկային արտոնություններ տվող օրինագծի քննարկումն արագացված կարգով անցկացնելուն:
Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, հիմա ԲՀԿ-ն ի՛նքը պետք է ասի՝ որտեղ է գտնվում։
Այսօր ընդդիմությունը մի քիչ կաղ է, սակայն պետք չէ ոգևորվել, ցույց տալով ձեռնափայտը՝ կատակեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Փաստաթղթին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը։
Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանը հուսով է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարող են հետագա զարգացում ունենալ:
Ըստ Բադալյանի, եթե եռյակը խախտի քաղաքապետարանի որոշումը, փորձի ինչ-որ բռնություն անել, իշխանությունն էլ կփորձի չեզոքացնել եռյակին։
Ազգային ժողովի նախագահը արդեն հանձնարարել է ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները։
Տիգրան Ուրիխանյանի փոխանցմամբ՝ այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ ղարաբաղյան հակամարտությունից մինչև տնտեսական հարցեր:
Բեռնել ավելին