Դպրոցական կրթության որակի աճի մասին պարբերաբար հայտարարելով հանդերձ՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր երկրորդ որդուն նույնպես նախընտրեց ուղարկել մասնավոր դպրոց՝ «Այբ»:
Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը պնդում է՝ 9 տարի շարունակ քաղաքապետարանից միևնույն պատասխանն են ստանում
Մոտ մեկ շաբաթ առաջ սեփական այգում օձի խայթոցից հիվանդանոց տեղափոխված ու մահացած Սուրենավան գյուղի (Արարատի մարզ) բնակիչ Կարինե Հարությունյանի հարազատները մեղադրում են տեղի բժիշկներին։
Պետությանը հասցված վնասի համար Սուսաննա Սարգսյանը 6 ամսով զրկվել էր պաշտոնը զբաղեցնելու իրավունքից և վճարել 800 հազար դրամ տուգանք:
Վարչական դատարանում այսօր կարճվեց բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների ու Լոռու մարզի Շնող գյուղի մի խումբ բնակիչների հայցը Թեղուտի հանքը շահագործող ընկերություններում ստուգումներ անցկացնելու մասին:
«Մալաթիա» շուկայի բացօթյա տարածքում գյուղմթերք վաճառողներից շատերին այսօր վաղ առավոտյան ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցներն են դիմավորել:
Իրավասու նախարարությունները մարդկանց խախտված իրավունքների վերականգնման համար ոչինչ անել չեն կարող: Միայն խորհուրդ են տալիս՝ դիմեք դատարան:
Նախորդ ամիս հիվանդանոցում մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի հարազատները տարակուսում են, թե ինչու է իրենց դստեր հղիությունը հսկած Շուշանիկ Բախշյանը վերադարձել աշխատանքի, երբ դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք հենց նրա անփութությունը չէր Մերիի ու նրա նորածին աղջկա մահվան պատճառը:
Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը չի ցանկանում հավատալ, որ ամուսնու ջանքերով կառուցված ու նրա անունը կրող Մարզահամերգային համալիրի տարածքում կարող է նաև խաղատուն գործել:
Երևանի թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցի տնօրեն Լիլիթ Մուրադյանը հրաժարվել է ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխային:
Փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող ձեռներեցների պնդմամբ, անգամ օրենքի փոփոխված տարբերակն իրենց սնանկացման է տանում:
Թեև քաղաքապետարանից հավաստիացնում են, թե բակային ատրակցիոնները պարբերաբար ուսումնասիրում են, թերությունները՝ վերացնում, «Ազատության» շրջայցը այլ պատկեր բացահայտեց։
19-ամյա նորակոչիկ Գրիգոր Հովակիմյանի մայրը պնդում է, որ որդին չի խուսափում ծառայությունից, բայց պահանջում է նրան զորամաս ուղարկել լիարժեք բուժված վիճակում:
Դստերն ու նորածին թոռանը նույն օրը հողին հանձնած Վաղինակ Մարգարյանը պահանջում է, որպեսզի 35 շաբաթվա ընթացքում դստեր հղիությունը հսկող բժիշկը պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ տեղյակ չէ Սյունիքի մարզպետի որդուն զինծառայությունից տարկետում տալու մանրամասներին:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երիտասարդ ծննդկանի մահվան երկրորդ դեպքը:
Ըստ իրավաբան Գևորգ Մկրտչյանի, համակարգի ներսում ձևավորված «փակ շրջանը» թույլ չի տալիս պատժել իրապես մեղավոր բժիշկներին։
Հարազատներն այսօր վերջին հրաժեշտը տվեցին օրեր առաջ մահացած 26-ամյա Մերի Մարգարյանին ու նրա նորածին փոքրիկին:
Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի աշխատակիցներն ու շրջակա տների բնակիչները լրատվամիջոցներից են լսել, որ շուկայի տեղում հրապարակ է կառուցվելու:
Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները մտադիր չեն դադարեցնել հուլիսի 25-ին Ազատության հրապարակում սկսած նստացույցը:
Բեռնել ավելին