Մատչելիության հղումներ

Նորակոչիկի մայրը չի ցանկանում համալրել «որդեկորույս մայրերի շարքերը»


Նորակոչիկի մայրը չի ցանկանում համալրել «որդեկորույս մայրերի շարքերը»
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

19-ամյա նորակոչիկ Գրիգոր Հովակիմյանի մայրը պնդում է, որ որդին չի խուսափում ծառայությունից, բայց պահանջում է նրան զորամաս ուղարկել լիարժեք բուժված վիճակում:

Միակողմանի ծնողազուրկ, Բժշկական համալսարանի ուսանող Գրիգորի մայրը՝ Սոնյա Հովակիմյանը պատմում է, որ զորակոչվելուց 3 օր հետո արդեն որդուն հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխել, տարատեսակ ստուգումների են ենթարկել, բայց մինչև օրս աղեստամոքսային տրակտի խանգարման հետևանքով օրգանիզմը սնունդ չի ընդունում:

Ապագա բժիշկ Գրիգորը տարիներ առաջ պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ, այսօր էլ առողջության համար է կռիվ տալիս:

Զինվորական հոսպիտալից մորը տեղեկացրել են, որ որդու առողջական խնդիրները զորացրման պատճառ չեն կարող հանդիսանալ: Մայրը պնդում է, որ որդին չի խուսափում ծառայությունից, բայց պահանջում է նրան զորամաս ուղարկել լիարժեք բուժված վիճակում:

«Չեմ ցանկանում ես էլ համալրել բանակից կիսամարդ վերադարձած կամ արդեն որդեկորույս զինվորների մայրերի շարքերը», - ասաց Սոնյա Հովակիմյանը:

Գրիգորն առողջական խնդիրների պատճառով անգամ զինվորական երդման արարողությանը չի մասնակցել: Մինչև այս պահը գրանցված չէ որևէ զորամասում:

Թռիչքային փորձաքննության բաժանմունքի պետ Նունե Ղամբարյանը, սակայն, երիտասարդին զորացրելու պատճառ չի տեսնում, պնդում է, որ երիտասարդը կմեկնի ծառայության՝ որոշակի սահմանափակումներով․ - «Այս ամեն ինչը ձգձգվել է, որովհետև ամեն անգամ մայրը բողոք է ներկայացրել, նորից են ուղարկել հետազոտության, որ բավարարեն մոր բողոքները և պահանջները: Չենք ասում, որ տղան խնդիր չունի, բայց այդ խնդիրը իրեն չի ազատում ծառայությունից»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, այստեղ պետք է խստացնել վերահսկողությունը։ «Բազմաթիվ են դեպքերը, երբ զինվորը զորակոչվել է սահմանափակ ծառայությամբ, բայց երբ նրա հետ մի դեպք է պատահում, տեսնում ենք, որ նա դիրքերում է ծառայել: Նրանք խնդիր ունեն ամեն գնով զորակոչելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG