Մատչելիության հղումներ

Մալաթիայի շուկայում գյուղմթերք վաճառողները պատրաստ են դիմել բողոքի ակցիաների


Մայրաքաղաքի քաղաքապետարանն օրեր շարունակ հորդորում էր դադարեցնել մոտ քսան տարի այստեղ գործող փողոցային առևտուրը, անգամ վերջնաժամկետ էր տվել, և այսօր տարածքն ինքնակամ չլքողներին ոստիկաններն են ստիպել դա անել:

Պատճառաբանություններին, թե տեղում ասֆալտապատման աշխատանքներ են սկսում, վաճառականներ ու գյուղացիները առանձնապես չէին հավատում: Նրանցից ոմանք «Ազատության» հետ զրույցում նեղսրտեցին, թե իշխանության ներկայացուցիչները իրենց ծաղրել են, հեգնել և ուժ կիրառելով են ստիպել հեռանալ:

«Քաղաքապետարանի ներկայացուցիչները եկան և բոլորին բռնի ուժով բերեցին ներս», ֊ «Ազատությանը» բողոքեց գյուղմթերք վաճառող մի կին:

Չնկարահանվելու պայմանով՝ շուկայի տնօրինությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե իրենք ընդունել են բոլոր նրանց, ովքեր ցանկություն են ունեցել շուկայի ներսում առևտուրը շարունակել՝ խոստավանելով, որ մի կերպ են տեղավորել:

Գյուղմթերքի առևտրող զբաղվողները չեն ընդունում այն պատճառաբանությունները, թե իրենց գործունեության արդյունքում փողոցում խախտվել էր սանիտարահիգիենիկ պայմանները, այն անանցանելի է դարձել մեքենաների համար:

Մեր նկարահանման պահին արձանագրեցինք, որ գրեթե նույն պայմաններն են նաև շուկայի ներսում՝ փակ տարածքում: Առևտրականները պնդում են, որ առավել լավ պայմաններ չառաջարկելու դեպքում բողոքի ակցիաներ կսկսեն:

«Խայռատակ վիճակ ա», - ասաց նրանցից մեկը: - «Դրսում մարդիկ շնորհքով կանգնած էին՝ իրենց մեքենաներով»:

XS
SM
MD
LG