Երկու տարի առաջ` 2008 թվականի օգոստոսի 1-ին, Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընդդիմադիր դաշինքի` Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին:
Մայրաքաղաքի գրեթե բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտակայքում փակցված է «Լողալն արգելված է» մակագրությամբ ցուցատախտակ, սակայն քչերն են հետեւում արգելող ցուցատախտակին: Որքանո՞վ է դա անվտանգ հիգիենիկ առումով, եւ ինչպե՞ս է վերահսկվում այդ ավազաններում ջրի մաքրությունը: Լողացողների եւ պատասխանատուների հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը կտրականապես հերքում է Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի շուրջ մամուլում շրջանառվող լուրերը` դրանք որակելով «հերթական բամբասանք», «բացահայտ սուտ եւ կեղծիք»:
Հայաստանի մայրաքաղաքի` վերջին տարիներին ինտենսիվացած կառուցապատումը լուրջ մտահոգություններ է առաջացրել մասնագետների շրջանում:
Կառավարությունը հինգշաբթի օրը լրացում կատարեց բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին այս տարվա մայիսին ընդունած որոշման մեջ: Գյուղատնտեսության նախարարի խոսքով, նպատակը «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը հստակեցնելը եւ տեղական արտադրողների ու սպառողների օրինական շահերի պաշտպանությունն ապահովելն է:
Երեւանում ջրամատակարարման վիճակի եւ մատակարարվող խմելու ջրի որակի մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց գնահատականներ են հնչեցնում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչները:
Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց համայքների բյուջեների կատարողականի կիսամյակային ցուցանիշները:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները չեն դադարեցնում իրենց պայքարը, թեեւ կառուցապատման աշխատանքները Ուսանողական այգում շարունակվում են։
Գեղարքունիքի մարզի Գավառ մարզկենտրոնում կայացած այսօրվա արտագնա նիստում Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերում է հարկային դաշտում գործող 24 ընկերություններին, որոնցում պետք է նշանակվի հարկային մարմնի ներկայացուցիչ։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի վստահեցմամբ` ընտրված ընկերությունների ցանկը ենթակա է փոփոխման։
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրից անցած 3 ամիսների ընթացքում օգտվել է 80-ից ավելի շահառու: Ծրագրի շրջանակներում հատկացված 3 միլիարդ դրամից օգտագործվել է 740 միլիոնը։
Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի կարծիքով նախագահի պաշտոնից իր հրաժարականը ապացուցում է, որ ՀՀՇ-ն շատ հստակ քայլում է առաջ Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում։
Կառավարության այսօրվա նիստում մեկ շաբաթով հետաձգվեց պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգի մասին որոշման նախագծի հաստատումը:
«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ, նախօրեին Ազգային Ժողովի վավերացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն արվել են «այլ նպատակներով»։
Շինարարությամբ զբաղվող «Օրբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամ Զարգարյանը բողոքում է անարդարությունից եւ կոռուպցիայից, որը, ըստ նրա, տիրում է ոլորտում:
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի այս տարվա ընթացքում ապահովվի մինչեւ 200 հազար գլուխ ոչխարի արտահանումը Իրան։
Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հերթական անգամ փորձեցին մուտք գործել Երեւանի Ազատության հրապարակ, սակայն չորրորդ օրն անընդմեջ հանդիպելով ոստիկանության արգելքին, խուսափեցին բախումից եւ հեռացան։
Երկուշաբթի երեկոյան Ազատության հրապարակից Ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մոտ 15 ակտիվիստներ ու երեք լրագրողներ:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը, արձագանքելով Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարությունը, ասաց, որ տարածքների հանձման մասին «խոսք անգամ չի գնում»:
Մի քանի օր առաջ տեղացած կարկուտը լուրջ վնասներ է պատճեռել Արմավիրի մարզի գյուղերի բնակիչներին: Գյուղացիներից ոմանց խոսքով, վնասի չափը գերազանցում է 50 տոկոսը:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեքշաբթի օրը խոստացավ մինչեւ 2012 թվականը վերաբնակեցնել նախկին ավտոդողերի գործարանի ուսումնական կենտրոնի 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակիչներին:
Բեռնել ավելին