Շրջանառվող լուրերի համաձայն, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությանը վերջերս անդամակցած Մադաթյանը խոստացել է մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները 20 հազար նոր անդամ բերել կուսակցությանը: Խոսվում է նաեւ, թե Էդուարդ Մադաթյանը «մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք է բերելու» «Օրինաց երկրին»-ին պատկանող գյուղնախարարի պաշտոնը, թեեւ շրջանառվում է նաեւ, որ Մադաթյանը հավակնում է իր նախկին` այսինքն տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնին:
«Օրինաց երկիր» կուսակցությունը երբեւէ նման մոտեցումներով չի առաջնորդվել: Մամուլում այս մասին ինֆորմացիա է տվել նաեւ Էդուարդ Մադաթյանը: Ինքը եւս հերքել է: Նախարարների պաշտոնի հետ կապված` կուսակցությունում նման հարց երբեւէ չի քննարկվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց. - «Ես էլ եմ մամուլից տեղեկանում այդ խոսակցություններին: Նման խոսակցություններ չկան, իմ աշխատանքից կուսակցությունում գոհ են: Նման խնդիրներ չկան»:
«Պաշտոնը այնպես չէ, որ ամիսը մեկ տեղափոխեն: [Ինձ] Առաջարկել են, վստահել են կուսակցությունից, նախագահը նշանակել է, ես էլ կփորձեմ իմ պարտականությունները լիարժեք կատարել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ով նախարար է նշանակվել մոտ 4 ամիս առաջ:
20004 թվականին, հիշեցնենք, Էդուարդ Մադաթյանը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցված երկրի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեղադրանքով, հեռացել էր Հայաստանից: Վերադարձել է 2008-ին, երբ այդ քրեական գործը անսպասելիորեն կարճվեց:
Էդուարդ Մադաթյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` պատճառաբանելով, որ Հայաստանից դուրս է գտնվում: