Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներին արգելում են նույնիսկ նստել սրճարանում


Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հերթական անգամ փորձեցին մուտք գործել Երեւանի Ազատության հրապարակ, սակայն չորրորդ օրն անընդմեջ հանդիպելով ոստիկանության արգելքին, խուսափեցին բախումից եւ հեռացան։

Մինչ ոստիկանների արգելքին հանդիպելը՝ ժամը 18:00-ից ընդդիմադիրները հավաքվել էին Սարյանի արձանի մերձակայքում, որտեղ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ եթե հանդիպեն դիմադրության, բախման չեն գնալու։

Երբ ընդդիմադիրները մոտեցան Օպերային հարող հրապարակին, տեղի ունեցավ բանակցություն Վլադիմիր Կարապետյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի միջեւ։ Փոխոստիկանապետը պարզաբանեց, որ թույլ չեն տալու Կոնգրեսի ակտիվիստներին մուտք գործել հրապարակ, քանի որ նրանք կարգ են խանգարում։

Կարապետյանը ի պատասխան ասաց, թե իրենք պարզապես ուզում են զբոսնել հրապարակում։ Այս պատասխանը ոստիկաններին չհամոզեց, իսկ երբ ընդդիմադիրները, հրապարակ մուտք գործելու ապարդյուն փորձերից հետո փորձեցին մտնել Ազատության հրապարակին հարող սրճարաններից որեւէ մեկը, ոստիկանները նաեւ արգելեցին նրանց մուտք գործել սրճարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG