Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նիստում հայտարարեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով փոքր-ինչ նվազել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները: Չնայած դրան, ըստ նախարարի, անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 147.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2010 թվականի առաջին վեց ամիսներին` 125.2 մլն դոլար, ինչը որոշակի հույսեր է ներշնչում:
Անելիքները, սակայն, նախարարի խոսքով, դեռ շատ են:
Բուլղարական կողմին եւս չի գոհացնում երկու երկրների միջեւ փոխգործակցության ներկայիս մակարդակը: Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովը նկատեց, որ տրանսպորտային փոխադրումները երկու երկների միջեւ «երկար են եւ թանկ», եւ «այս ամենը եւս պետք է քննարկվի»:
Այսօր Բուլղարիան Կովկասի հետ կապում է լաստանավային միակ` Բուրգաս-Փոթի ուղղությունը, իսկ Հայաստանում քննարկվում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, ինչը կարող է հնարավորություն տալ Բուլղարիային այդ ուղղությամբ կապ ստեղծել Ասիայի հետ:
Հարցին, թե պատրաստվում է արդյոք բուլղարական կողմը ընդլայնել լաստանավային փոխադրումները կամ մասնակցել նախագծի իրականացմանը, Ալեքսանդր Ցվետկովը պատասխանեց. - «Նախագիծը, իհարկե, շատ հետաքրքիր է մեզ համար, եւ բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող են բարելավել տրանսպորտային փոխադրումները երկու երկրների միջեւ քննարկման ենթակա են»:
Ինչ վերաբերում է 2008 թվականին 2 երկրների միջեւ կնքված մուլտիմոդալ, այսինքն համակցված փոխադրումների մասին պայմանագրին, ապա Բուլղարիայի տրանսպորտի նախարարը խոստովանեց, որ դրա իրագործման ժամանակացույցից իրենք հետ են ընկել: Ցվետկովը հույս հայտնեց, որ մեկնարկած նիստում կքննարկվի նաեւ այդ հարցը:
Ի դեպ, Բուրգաս-Փոթի բեռնափոխոդրումներ իրականացնող լաստանավը, ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի, կանգնեցված էր նորոգման եւ պետք է վերագործարկվի վաղվանից:
Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի նիստը կեզրափակվի վաղը: