ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պարզաբանմամբ, վարչական վարույթ հարուցելու պատճառ էր հանդիսացել ընկերության «Hi-Line միացիր անվճար» ակցիան, որի շրջանակներում «ԱրմենՏելը» ինտերնետ ծառայություն է մատուցում սպառողին` խոստանալով անվճար մոդեմ եւ անվճար միացում: Շաբոյանի խոսքով, սպառողներից մեկը բողոքել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` տեղեկացնելով, որ միացման համար իրենից 3000 դրամ գումար են գանձել:
«Սպառողները փորձում են ինքնուրույնաբար կատարել այդ միացումները եւ հանդիպում են դժվարությունների, եւ երբ կապվում են «ԱրմենՏելի» հետ, ընկերությունը սպառողին ուղղորդում է դեպի վճարովի ծառայություն, որը արժե 3000 դրամ», - մանրամասնեց Շաբոյանը` շարունակելով. - «Այսպիսով հանձնաժողովը հանգել է այն եզրահանգման, որ սպառողների բողոքը արդարացի է»:
«ԱրմենՏել» ընկերության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք վիճարկելու են հանձնաժողովի որոշումը:
«Հանձնաժողովը խախտել է վարույթային ժամկետները, հանձնաժողովը սխալ է կայացրել որոշումը ըստ էության, քանի որ հանձնաժողովը նույնականացրել է մեկ ծառայությունը մեկ այլ ծառայության հետ, եւ հանձնաժողովը փորձել է բառերի խաղերի միջոցով բերել նրան, որ «ԱրմենՏելը» գանձում է վճար միացման համար», - հայտարարեց իրավաբանը` ընդգծելով. - «Իրականում միացումը եղել է զրոյական վճարով, իսկ ինչ վերաբերում է համակարգչի կարգավորմանը, դա պարտադիր ծառայություն չէ եւ մատուցվում է երրորդ անձի կողմից: Այն փաստը, որ որեւէ ընկերություն մատուցում է որեւէ ծառայություն մեր բաժանորդին, չի նշանակում, որ այդ ծառայությունը մատուցվում է «ԱրմենՏելի» կողմից»:
Կոնկրետ ՏՄՊՊՀ վարույթում քննված դեպքում սպառողի ցանկությամբ ինտերնետին միանալու համար համակարգչային կարգավորումը իրականացրել է «AA Soft» ընկերությունը, որը համագործակցում է «ԱրմենՏելի» հետ:
«AA Soft» ընկերությունում, ի դեպ, հանձնաժողովի այսօրվա նիստի մասին տեղյակ չէին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության կոմերցիոն տնօրենը հաստատեց, որ իրենք պայմանագիր ունեն «Արմենտել»-ի հետ միայն պայմանագրերի եւ մոդեմի անվճար առաքման մասին: Ինչ վերաբերում է համակարգչի կարգավորման համար գանձվող գումարին, ապա «Արմենտել»-ն «այդ գումարի հետ որեւէ կապ չունի»:
Հանձնաժողովի նիստից հետո «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում զարմանք եւ մտահոգություն է հայտնել Հանձնաժողովի որոշման կապակցությամբ:
«Կարծում ենք, որ չտարբերակելով ծառայությունները եւ կիրառելով չհիմնավորված դրույթներ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծում է վտանգավոր նախադեպ տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից», - ասված է հայտարարությունում:
Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: Այժմ այն հասանելի է Հայաստանի 35 քաղաքներում: Այս ծառայությունից օգտվում է «ԱրմենՏել» ընկերության շուրջ 50,000 բաժանորդ, որոնցից ավելի քան 18,000-ը Hi-Line ծառայությունն է միացել հայտարարված «Hi-Line միացիր անվճար» ակցիայի ընթացքում: