«Առավոտ» օրաթերթը, անդրադառնալով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցին, գրում է. - «Զեկույցը հիմնականում օբյեկտիվ է եւ արտացոլում է մեր իրականությունը։ Սակայն ի տարբերություն մեր պրոֆեսիոնալ իրավապաշտպանների, ես հակված չեմ հալած յուղի տեղ ընդունել այդ կազմակերպության տված բոլոր գնահատականները»։