«Առավոտ» օրաթերթը, անդրադառնալով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցին, գրում է. - «Զեկույցը հիմնականում օբյեկտիվ է եւ արտացոլում է մեր իրականությունը։ Սակայն ի տարբերություն մեր պրոֆեսիոնալ իրավապաշտպանների, ես հակված չեմ հալած յուղի տեղ ընդունել այդ կազմակերպության տված բոլոր գնահատականները։ Օրինակ, նույն զեկույցի «խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ… «Խղճի բանտարկյալ» եզրը 60-ականներին ներմուծված է հենց Amnesty International-ի կողմից եւ վերաբերվում է այն մարդուն, որը ազատազրկված է իր քաղաքական կրոնական կամ գիտական հայացքներն արտահայտելու համար… Հետաքրքիր է իմանալ՝ ամենաժողովրդական երկրներում (եթե այնտեղ չկա պրոֆեսիոնալ բանակ) ինչպես է գնահատվում զորակոչից խուսափելը։ Վստահ եմ, որ այնտեղ նույնպես դա հանցագործություն է, որի համար մարդկանց ազատազրկում են։ Եթե կազմակերպությունը նկատի ունի, որ այդ «73 տղամարդիկ» աղանդավորներ են, չեն ուզում ծառայել՝ իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, եւ նրանց չի առաջարկվել այլընտրանքային զինծառայություն, ապա հենց այդպես էլ պետք է գրվեր։ Թե չէ հստակություն չկա, թե կոնկրետ ո՞ր պատճառով են նրանք համարվում «խղճի բանտարկյալ»։ Մեզ մեր քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ մնացած այլանդակ երեւույթները լրիվ բավարար են։ Ի դեպ, հենց քաղբանտարկյալների մասին առանձին չի խոսվում։ Հավանաբար, այստեղ էլ կան նրբություններ, որոնք եւ մինչեւ վերջ չեմ հասկանում։ Բոլոր դեպքերում, հույս կա, որ երեկ հրապարակված այս զեկույցի կետերի մեծ մասը այս տարվա մասին զեկույցում տեղ չեն գտնի։ Մարդու իրավունքների առումով թերություններ, իհարկե, էլի կլինեն։ Բայց կա շանս, որ չեն լինի երեւույթներ, որոնց համար մենք այսօր կարմրում ենք»։
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների Եվրամիության հայտարարության մասին «Հայոց աշխարհ»-ն է գրում. - «Եվրամիության հայտարարության մեջ որքան էլ ակնհայտ է դրական վերաբերմունքը Հայաստանի իշխանության վերջին հայտարարությունների ու քայլերի, ընդհանրապես վերջին շրջանի ներքին զարգացումների նկատմամբ, պետք է նկատել, որ կան որոշակի ձեւակերպումներ, որոնք թերի կամ երկակի ընկալման տեղիք են տալիս։ Նախ, «հավաքների ազատության» մասով։ Բանից անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե մինչեւ ապրիլի 28-ը «քաղաքական ընդդիմությանը» ընդհանրապես հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չէր տրվում։ Այնինչ իրականությունն այն է, որ անցած ժամանակահատվածում, ըստ որում` նաեւ նախքան 2008թ. մարտի 1-ի բախումնային դեպքերը, այսպես կոչված «քաղաքական ընդդիմությանը» միշտ էլ լիարժեք հնարավորություն է տրվել հանրահավաքներ եւ երթեր անցկացնել։ Իսկ հատկապես վերջին երեք տարվա ընթացքում չի եղել «քաղաքական ընդդիմություն» ասվածի որեւէ խոշոր փողոցային միջոցառում, որը լրջորեն խոչընդոտվեր իշխանությունների, իրավապահ մարմինների կողմից։ Անգամ այն դեպքերում, երբ հրավիրված հանրահավաքը կամ երթը չի համապատասխանել օրենքով սահմանված ընթացակարգին (պարզ ասած՝ իրազեկումը քաղաքային իշխանությունների կողմից «ի գիտություն» ընդունված չի եղել), միեւնույն է, այն տեղի է ունեցել եւ ընթացել է առանց լուրջ խոչընդոտների։ Հետեւաբար գնահատականը (իսկ հայտարարության մեջ նշվածը հենց գնահատական է) առավել ամբողջական կլիներ, եթե անդրադարձ լիներ ոչ միայն Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի հանրահավաքի հայտն ի գիտություն ընդունել-չընդունելու հանգամանքին, այլեւ բուն հավաքների անցկացման խնդրին»։
«168 ժամ»-ը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ գրում է. - «Դա հին եւ չհաղթահարվող սովորություն է, որից պետությունը ոչ մի կերպ չի կարող ձերբազատվել։ Պետության համար, ինչպես գիտեն բոլորը, խիստ էական է անգամ հաշմանդամների եւ թոշակառուների կենսաթոշակներից եւ նպաստներից ապօրինաբար գանձվող 200-ական դրամը։ Ի դեպ, այդ 200 դրամը գանձվում է նաեւ այսօր։ Այնպես որ՝ Կենսաթոշակային հիմնադրամի արդեն նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դառը ճակատագիրը որեւէ մեկի համար նախադեպ չի համարվում։ Այդ 200-ական դրամներն արդեն ակնհայտորեն Վազգեն Խաչիկյանի գրպանը չէ, որ հոսում են։ Սակայն այդ մարդիկ այսօր աշխատանքից ազատված չեն, նրանցով Դատախազությունը հետաքրքրված չէ, հետեւաբար՝ կան բոլոր հիմքերը պնդելու, թե սրանք ազնիվ մարդիկ են։ Իսկ մինչ կոռուպցիային պատերազմ հայտարարելը՝ համադրելով աշխատավարձի եւ ծախսերի անհամամասնությունը, արժե հետաքրքրվել՝ ունի՞ իշխանությունը բարոյական իրավունք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Բավական է հետեւել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներին, եւ կտեսնենք՝ մեր հատկապես բարձրաստիճան չինովնիկների լավագույն կեսը գանձագող է։ Այդ դեպքում պայքարն իմաստազրկվում է դեռ չսկսած, իշխանությունն ինքն իր դեմ պայքարել ուղղակի չի կարող։ Դա նույնն է թե՝ հարբեցողին ստիպեն պայքարել օղու վաճառքի դեմ»։
Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանն է անդրադարձել «Հայկական ժամանակ» օրաթերթը. - «Ախր սա նոնսենս է։ Չի կարող որեւէ երկրում բիզնես միջավայր բարելավվել, բայց կյանքը վատանալ։ Նման բան չի եղել երբեք եւ ոչ մի տեղ։ Ուրեմն կամ բիզնես միջավայրի բարելավման մասին հայտարարությունը խիստ չափազանցված է, կամ էլ մեր տնտեսությունը զարգանում ու բարգավաճում է։ Մեր տնտեսությունը չի զարգանում, եւ դա գիտեն բոլորը, բացի, թերեւս, միայն Տիգրան Սարգսյանից։ Ուրեմն բիզնես միջավայրի բարելավման մասին հայտարարությունն է սուտ։ Ինչ տարբերություն փոքր բիզնես հիմնադրած գործարարի համար, թե ինքը քանի օրում կգրանցի իր ֆիրման, եթե գրանցելուց հետո չի կարողանալու մրցել նույն բիզնեսով զբաղվող օլիգարխի հետ։ Ինչ տարբերություն գործարարի համար՝ ինքը էլեկտրոնային տարբերակո՞վ է ուղարկելու իր տարեկան հաշվետվությունը, թե՞ առձեռն է տանելու հարկային։ Միեւնույն է, տարին գոնե մեկ անգամ հարկայինից գալու են իր մոտ ՀԴՄ կտրոն չտալու պատրվակով 150 հազար տուգանեն։ Ի՞նչ տարբերություն, թե քանի օրում են շինարարության թույլտվություն տալիս, եթե ցանկացած օլիգարխ կարող է դատարանի միջոցով փակել տալ քո բիզնեսը, տարածքը ձեռքիցդ վերցնելո ւ տեղում մի հատ շուշաթղթած էլիտար սարքել, իսկ եթե դիմադրես՝ կարմիրբերետավոր բանդեռլոգների ջանը սաղ լինի...»։