Մատչելիության հղումներ

Վետերանները ճաշեցին վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ


Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթականի 66-ամյակի կապակցությամբ ամեն տարվա նման պատերազմի վետերանների համար Հաղթանակի զբոսայգում փոքրիկ դաշտային խոհանոց էր պատրասվել:

Վետերանների հետ ճաշեցին Հայաստանի Ազգային ժողովի եւ կառավարության ղեկավարներն ու անդամները: Ճաշացանկում հնդկաձավար էր, մի քանի 100 գրամ օղի, հյութ, հաց ու երշիկ: Երկրի ղեկավարները ճաշեցին ու զրուցեցին պատերազմի ղեկավարների հետ:

«Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, մեր գլխից անպակաս լինենք: Դուք ինչքան երկար մեզ հետ լինեք, մենք այնքան մեզ լավ ենք զգալու», - մաղթեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցեցին այն մասին, թե գոհ են արդյո՞ք պետության ուշադրությունից:

«Ռուսաստանը շատ մեծ գործ է կատարում, իսկ Հայաստանը համարյա թե ոչինչ չի անում: Եղածն էլ կտրում է: Ասում են չունենք, հնարավորություն չունենք ձեզ օգնելու, բայց ճիշտ չեն ասում: Ով մի փոքր տնտեսությունից հասկանում է, նա արդեն գիտի, որ ճիշտ չէ», - ասաց վետերաններից մեկը:

Մեկ այլ վետերան էլ ասաց, թե պատերազմի մասնակիցները չեն ստանում նույնիսկ նրա 1/3-ը, ինչ ստանում են վետերանները Ռուսաստանում:

Մեկ այլ վետերան էլ հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Հրաշալի է [վերաբերմունքը], որովհետեւ այստեղ բարոյական նրբանկատության հարցն է մեծերի, մանավանդ պատերազմի մասնակիցների նկատմամբ, եւ մենք շնորհակալությամբ ենք տոգորված այդ երեւույթի նկատմամբ»:

Լրագրողների հարցին, թե արժանապատի՞վ են ապրում Մեծ հայրենականի վետերանները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. - «Չէի ասի, որ արժանապատիվ են ապրում, նրանք ավելիին են արժանի, նրանց նկատմամբ ավելի հոգատար պետք է լինենք, նրանց սոցիալական խնդիրները պետք է լինի իշխանության ուշադրության կենտրոնում: Նրանք նաեւ պետք է հասկանան, որ մեր ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում, որ բոլոր խնդիրները լուծենք հավուր պատշաճի», - ասաց Աբրահամյանը:

Վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ նյութական, սոցիալական խնդիրների առկայությունը «ոչ մեկի համար գաղտնիք չէ»:

«Բայց որ այսօր նրանք [վետարանները] մեր ուշադրության կենտրոնում են, որ այսօր նրանց հեղինակությունը փորձում ենք բարձր պահել` հիշելով նաեւ անցավորներին, նրանք դա շատ գնահատում են», - ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային գոտում տիրող իրավիճակին:

«Զգոնությունը եւ մարտական պատրաստականությունը զինվորականի համար ամենառաջնայինն են: Այսօր մեր զինծառայողները այս տոն օրը, ինչպես նաեւ մյուս օրերին, ավելի զգոն եւ մարտական պատրաստականության ավելի բարձ աստիճանով պահպանում են մեր սահմանները: Իրավիճակը վերահսկվում է, այսօր առավել քան երբեւէ մեր զինվորները պատրաստ են ցանկացած խախտման ժամանակ պատասխան տալ», - ասաց Օհանյանը:

Կեսօրից հետո Հաղթանակի զբոսայգի այցելեցին նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այնուհետեւ նրանք ուղեւորվեցին Եռաբլուր:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG