«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Զրպարտանքի եւ վիրավորանքի ապաքրեականացումը շարունակում է մեզ՝ լրագրողներիս անակնկալներ մատուցել: Հիմա արդեն վիրավորված եւ զրպարտված փաստաբանն է որոշել թերթերից մեկին դատի տալ: Իրավիճակի յուրահատկությունը նրանում է, որ փաստաբանը դժգոհ է ոչ թե թերթի հրապարակումից, ոչ թե խմբագրության լուսաբանումներից, այլ թերթի կայքում տեղադրած նյութի՝ անհայտ մարդկանց կողմից արված մեկնաբանություններից: Ընդ որում, նա գտել է 6 հատ վիրավորական եւ զրպարտչական comment ու ամեն մեկի համար ուզում է 3 միլիոն դրամ՝ պարզ թվաբանական գործողության արդյունքում ստացվում է, որ խմբագրությունը իր չգրած տեքստերի համար պետք է վճարի 18 միլիոն դրամ»: