Մամուլի հրապարակումների համաձայն` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական բուհերի ռեկտորներին արգելել է համագործակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:
Լուրի իսկությունը պարզելու համար «Ազատություն» ռադիոկայանը դիմեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Պետական բուհերում անվանական թոշակներ կարելի է մտցնել պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ: Մեզ հետ ոչ ոք բանակցային առաջարկություն չի արել: Ես չեմ ասում` եթե անեին, մենք կթույլատրեինք, թե չէինք թույլատրի: Իրավական գործընթաց պետք է կազմակերպվեր, եւ լուծումը շատ բնական պետք է լիներ, անկախ նրանից, թե ով է այդ առաջարկը անում: Մյուս կողմից, այն, որ պետական բուհերի ռեկտորները այս պահին իրենց պահել են որպես պետության ներկայացուցիչներ, քաղաքական շահարկումների տեղ չպետք է տա: Երբ ունես պետություն, եւ պետության մեջ կա կրթության կառավարման համար պատասխանատու մարմին, ակնհայտ է, որ պետական ուսումնական հաստատությունների աշխատելու համար, այլն էլ այդպիսի առաջարկությամբ, պետք է դիմել նախարարությանը», - ասաց Աշոտյանը:
Ինչ վերաբերում է համագործակցության հնարավորություններին, ապա Աշոտյանն ասաց. - «Մենք նախարարությունում ունենք բազմաթիվ ծրագրեր, ես ինքն քանիցս դիմել եմ հայ գործարարներին, բարերարներին, որ եկե'ք, գումար դրե'ք կրթության մեջ: Ես կոչ եմ անում մասնավոր հատվածին կրթության ոլորտում ներդրումներ կատարելու համար»:
«Բուհերի ռեկտորների պատասխանը չի նշանակում, որ իրենց թույլ չեն տալիս ուսանողին տալ գումար: Կարող են տալ գումար, բայց դա որպես պետական բուհում անվանական կրթաթոշակ չեն կարող ձեւակերպել: Ես չգիտեմ` ինչ են իրենք տալիս, որպես ինչ են ձեւակերպել: Նախարարությանը երբեք ոչինչ ոչ ոք չի առաջարկել եւ չի դիմել», - ասաց նախարարը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական միության նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի պարզաբանմամբ, ինչպես անցած, այնպես էլ այս տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը գրություններ է ուղարկել պետական եւ մասնավոր բուհերին, որպեսզի ուսումնական հաստատությունները ներկայացնեն այն ուսանողների անունները, որոնք արժանի են անվանական կրթաթոշակի:
«Մամուլից հետագայում տեղեկացանք, որ խնդիրներ է առաջացել, սահմանված ժամկետներում բուհերից պատասխան դեռ չէինք ստացել, եւ նմանատիպ ինչ-որ խնդիր առաջացավ բուհերի մոտ: Բայց կան բուհեր, որոնք արդեն իսկ արձագանքել եւ ներկայացրել են իրենց բուհերից սոցիալապես անապահով, բայց ուսման առաջադիմություն ունեցող ուսանողներին անվանական կրթաթոշակ ստանալու համար, եւ այսօր ուսանողության միջազգային օրը մենք ամփոփելու ենք այս ծրագիրը, հանձնելու ենք նրանց հավաստագրերը եւ կրթաթոշակները եւ եզրափակելու ենք տոնական մեծ համերգով», - ասաց Էնֆիաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
ԲՀԿ-ական պատգամավորը հաստատեց, որ իրենք դիմել են բուհերին, ոչ թե կրթության եւ գիտության նախարարությանը:
«Այո', մենք դիմել ենք բուհերին: Յուրաքանչյուր բուհի աչքի առաջ է, թե ուսանողը ինչ սոցիալական կարգավիճակում է գտնվում, ուսման ինչ առաջադիմություն ունի: Այդ տվյալներին նախարարությունում չեն տիրապետում, եւ դա է եղել պատճառը, որ մենք երբեւիցե նախարարությանը չենք էլ դիմել: Ամեն դեպքում այս ծրագիրը միտված է սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ուսանողներին խրախուսելուն, որպեսզի ուսման վարձի պատճառով նրանց ուսումը չդադարի, եւ մեզ համար պարզապես տհաճ է, որ այսպիսի երեւույթ ի վերջո ստացվեց», - ասաց Էնֆիաջյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են դիմել կրթության եւ գիտության նախարարությանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ մենք մեր կազմակերպչական հարցերով ենք զբաղված, եւ խորհուրդ կա, որտեղ մենք կքննարկենք այդ հարցը, Մեզ համար սկզբունքային է, որպեսզի Հայաստանի բոլոր բուհերից մասնակցություն լինի այս ծրագրին: Ես չեմ կարծում, որ մեր բուհերում ուսանողների վիճակը այնքան լավ է, որ նրանք դրա կարիքը չունեն»: