Հանրապետական կուսակցության գրասենյակում Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ուրբաթ օրը տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությունից հետո Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ «քննարկվել է հոկտեմբերի 30-ին ՀՀԿ-ի կողմից կազմակերպվելիք տնտեսական համաժողովի հարցը»։
«Համաժողովում կուսակցության նախարարներն ու գործիչները կներկայացնեն տնտեսական քաղաքականության բարեփոխումները եւ, իհարկե, կանդրադառնան նաեւ մարտահրավերներին։ Այսօր քննարկվել են տնտեսական համաժողովի կազմակերպման խնդիրները», - հավելեց Շարմազանովը՝ ընդգծելով․ - «Կոալիցիոն գործընկերների հետ կապված հարցեր չեն քննարկվել»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպիսի՞ն է Հանրապետական կուսակցության տրամադրվածությունը դեպի իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը», հաշվի առնելով լուրերը նրանց միջեւ սրված հարաբերությունների մասին, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանեց․ - «ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, ինչպես նաեւ «Օրինաց երկիրը»։
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ չի բացառում իր վերադարձը քաղաքականություն, ինչին հետեւեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Քոչարյանը «բարոյական իրավունք ունի վերադառնալու ակտիվ քաղաքականություն», մամուլում եւ քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում երկու կոալիցիոն գործընկերների միջեւ հակասությունների մասին։
Այդուհանդերձ, Հանրապետականի գործադիր մարմնի աշխատանքային խորհրդակցությունից առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը ասել էր, որ ՀՀԿ - ԲՀԿ հակասությունների, կամ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարց կուսակցությունում չի քննարկվել՝ «որովհետեւ այդպիսի խնդիր չի առաջացել»։
«Քաղաքական ուժերը, փոխանակ մտածեն իրենց առաջիկա ռազմավարության մասին, փորձում են մեր տեղը մտածել, մեր տեղը օրակարգ մշակել, հանձնում են մամուլին, մամուլի համար էլ դա բավականին սենսացիոն է դառնում։ Պիտի նրանց հարցնեք, ովքեր սկսում են նման խոսակցություններ», - ասել էր Գալուստ Սահակյանը։
«Բայց այդպիսի մտադրություն, ցանկություն ՀՀԿ-ն ունի՞, որ «Բարգավաճ»-ը լքի կոալիցիան», - այս հարցին Հանրապետականի փոխնախագահը պատասխանել էր. - «Մենք մտահոգություններ չենք քննարկում։ Եթե խնդիրներ լինեն դրա` պարզ, հստակ, ինչպես միշտ ենք արել, հանրությանը կներկայացնենք»։
ՀՀԿ-ի գործադիր մարմնի` մոտ մեկ ժամ տեւած աշխատանքային խորհրդակցության մասնակիցների թվում էին կուսակցության գործադիր մարմնի անդամներ` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։