Գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնողներն այսօր ստիպված էին հավաքվել Հանրապետության հրապարակի շատրվանների հարեւանությամբ։ Պատճառն այն էր, որ ոստիկանները շրջափակել էին դեպի կառավարության շենք տանող ճանապարհները, հարակից մայթերից դեպի կառավարության շենք գնացող քաղաքացիներին էլ հորդորում էին շրջանցել ճանապարհը։
Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ էին հավաքվել բանակում մահացած զինվորների ու սպաների հարազատները, սեփականության իրավունքից զրկվածները, կրպակատերերը, Թռչկանի ջրվեժի պաշտպանները։
Ցուցարարներից ոմանք ենթադրում էին, որ կառավարության շենքը ոստիկաններով շրջափակելու պատճառը նախորդ շաբաթվա միջադեպն էր, որի արդյունքում ձերբակալվեց ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չժխտեց, որ ցուցարարներին կառավարության շենքին մոտիկ չթողնելը պայմանավորված է հենց անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպով։
«Սա իմ հանձնարարությամբ է։ Ես ի պաշտպանություն իրենց եմ սա արել։ Թե չէ այսօր ես պիտի անպայման գործողություն ձեռնարկեի, որովհետեւ ես պարտավոր եմ ոչ մեկին թույլ չտալ այս երկրում մարդկանց վիրավորել», - նշեց Ալիկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ ոստիկանապետը հարցրեց․ - «Ի՞նչ եք կարծում, մենք մարդ չե՞նք։ Մեր իրավունքներն ո՞վ պիտի պաշտպանի»։
«Նպատակահարմար գտա, որպեսզի այսօր ազատ լինի, բաց լինի կառավարության տարածքը։ Ավելի ճիշտ է նախականխել այն, ինչը որ այսօր սպասվում էր։ Չէ՞ որ բերման ենթարկելու ընթացքում մարդիկ են տարբեր վնասվածքներ ստացել։ Ինչո՞ւ հասցնեի դրան», - հավելեց Ալիկ Սարգսյանը։
Մինչ ոստիկանապետը պարզաբանումներ էր տալիս լրագրողներին, ոստիկանները բերման ենթարկեցին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանին, ով 3 ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո ազատ արձակվեց:
Այսօր ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ վաղվա հանրահավաքին։ Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ոստիկանության մոտեցումը, եթե վաղը եւս Հայ ազգային կոնգրեսը որոշի շուրջօրյա ակցիաներ կազմակերպել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց․ - «Իմ մոտեցումը կլինի նույնը՝ ես չեմ միջամտի, ինչպես անցած անգամ չմիջամտեցի։ Առայժմ կհորդորեմ որ դադարեցնեն, եթե դա կլինի ոչ արտոնված, մինչեւ ընթացքում նրանց պահվածքից կորոշեմ հետագա անելիքները։ Եթե դա զուտ խաղաղ բնույթ կրի, ապա դա ինձ չի վերաբերում, ընդհակառակը, ոստիկանությունը պարտավոր է աջակցություն ցուցաբերել, որպեսզի հասարակական կարգի որեւէ խախտում չլինի։ Իսկ եթե տեսնեմ զարգացումները այլ բանի են տանում, որը հղի է ավելի ծանր հետեւանքներով, իմ միջամտությունը հաստատ կլինի կեսից, նույնիսկ անսպասելի։ Եթե ժամանակին էլ թույլ չտային, երեւի մարտի 1-ին էլ չէր լինի։ Թողեցին մինչեւ հասավ մարտի 1-ին»։